Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների կարգավորումներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ ենթակետով՝

«18) սույն որոշման NN 3, 4 և 9.1 հավելվածներում «1015 սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի «12001 Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2024 թվականի առաջին եռամսյակում՝ 115,272.0 հազ. դրամ (9606 շահառուի համար), առաջին կիսամյակում` 288,180.0 հազ. դրամ (9606 շահառուի համար), ինն ամսում` 461,088.0 հազ. դրամ (9606 շահառուի համար) և տարեկան` 691,632.0 հազ. դրամ (9606 շահառուի համար):».

2) NN 3, 4 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ, իսկ N 9.1 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հույժ գաղտնի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 15-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 15-ի N 223-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: