Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 143-Ա

 

«ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԷՄ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 284,602,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02699418) «ՕՎԱԼ» Պլաստիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2024 թվականի հունվարի 29-ին կնքված՝ N 02/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 13,100 հատ սածիլի բաժակի և 320 հատ ծիրանի արկղի ձեռքբերում՝ 374,217 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 143-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնել նոր անտառներ և վերականգնել անտառներ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում՝ մասնակցելով «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ հաստատված ազգային նպատակի իրականացմանը, որով մասնավորապես նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թվական: Նոր հիմնվող անտառները հնարավորություն են տալու կանխել տեղանքում սողանքները, պահպանել խմելու ջրի պաշարները և կլանել ածխաթթու գազի հավելյալ ծավալներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք իրականացնել մոտ 170 հա տարածքի անտառապատում Լոռու և Տավուշի մարզերում՝ Ստեփանավան, Փամբակ համայնքների հողերում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքներում։ Անտառտնկման, ցանկապատման և խնամքի աշխատանքներում վճարովի հիմունքներով ներգրավվելու է տեղի բնակչությունը։ Նորատունկ անտառների հետագա տարիների մոնիթորինգի ու խնամքի աշխատանքներն իրականացնելու է

«Մայֆորեսթ․էյէմ» հասարակական կազմակերպությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայկական բժշկական ասոցիացիա (ԱՄՆ, Նյու Յորք 10920-2622, քաղ. Քոնգըրս, Ուոթըրս Էդջ փողոց 160)

Մայ Ֆորեսթ Հիմնադրամ (ԱՄՆ, Կալիֆոռնիա 94103, քաղ. Սան Ֆրանցիսկո, Բրաննան փողոց 888, գրասենյակ 160)

Լիբեկո Հիմնադրամ (Բելգիա, Մյոլեբեկե 8760, Տիլտշտրատ 114)

Թուֆենկյան Հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության փողոց 48)

4.

Ծրագիրը կատարողը

«ՄայՖորեսթ․էյէմ» հասարակական կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 02699418 Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Հյուսիսային պողոտա 8, բնակարան 16

Գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0038, Աբելյան 6/4

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզեր, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

284,602,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզեր, «Դիլիջան

ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մարտի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մոտ մեկ միլիոն տնկիների աճեցման և խնամքի աշխատանքների իրականացում Գուգարքի և Դեբետի տնկարաններում և Վանաձորի ու Գուգարքի ջերմատներում, 97,301,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը,

Գուգարքի տնկարանում աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացում և բարեկարգում, ճանապարհի բարեկարգում՝ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը,

Լոռու մարզի Լեռնաջուր բնակավայրի համայնքային հողերում, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կառավարվող հողերում անտառվերա- կանգնման տարածքների նախապատրաստում և ցանկապատում՝ 18,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը,

Լոռու մարզի համայնքային և անտառային հողերում, «Դիլիջան ազգային պարկում» և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքներում մոտ 700,000 ծառի տունկ՝ 125,552,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին և աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Մոնիթորինգի ու խնամքի աշխատանքների իրականացում անտառտնկման և անտառվերականգնման տարածքներում՝ 38,749,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ջերմատանն աճեցվող տնկիների համար թաղարների ձեռքբերում – 5,375,000 դրամ

Թաղարների համար արկղերի ձեռքբերում – 1,000,000 դրամ

Հողախառնուրդի, պարարտանյութերի, միջատասպան նյութերի ձեռքբերում ջերմատան համար – 6,000,000 դրամ

Նոր կաղապարի պատրաստում – 3,000,000 դրամ

Գուգարքի տնկարանի աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացման համար նյութերի ձեռքբերում – 2,000,000 դրամ

Գուգարքի տնկարանի աշխատանքային փակ տարածքի և ճանապարհի բարեկարգման համար շինանյութի ձեռքբերում և բարեկարգման աշխատանքների իրականացում – 3,000,000 դրամ

Անտառապատման տարածքի ցանկապատման համար փշալարի ձեռքբերում – 11,000,000 դրամ

Անտառապատման տարածքի ցանկապատման համար հենասյուների ձեռքբերում – 7,000,000 դրամ

Վառելիքի ձեռքբերում տնկման, խնամքի և մոնիթորինգի աշխատանքներն

իրականացնելու համար – 6,000,000 դրամ

Գրասենյակային կահույքի և սարքավորումների (համակարգիչ, տպիչ, էկրան, պրոյեկտոր) ձեռքբերում – 3,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Վառելիքի ձեռքբերում տնկման, խնամքի և մոնիթորինգի աշխատանքներն իրականացնելու համար – 6,000,000 դրամ

Գրասենյակային կահույքի և սարքավորումների ձեռքբերում (համակարգիչ, տպիչ, էկրան, պրոյեկտոր) – 3,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Ստեփանավանի, Սպիտակի, Գուգարքի համայնքների, Լոռու մարզպետի աշխատակազմի, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

27.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ