ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
«ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 030/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է 25.07.23 թիվ 109)
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այնպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
2.2. Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերի կամ Կողմի օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել, որ այն ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերի կառավարություններին՝
4.1. Մինչ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ապահովել տեխնիկական կանոնակարգի 3.8.4 կետի դրույթների իրագործումը՝ համապատասխան պահանջներ սահմանելով Կողմերի օրենսդրություններում։
4.3. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի լիազորված մարմինների մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի քննարկմանը ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Տ.Դ. Վալովայա |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
Ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. Տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 982–80 (թիվ 1-3 փոփոխություններով) կետ 2.2 |
Տրանսֆորմատորային յուղեր. Տեխնիկական պայմաններ |
|
2 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 5546-86 (թիվ 1, 2 փոփոխություններով) կետ 2.2 |
Յուղեր` սառնարանային մեքենաների համար. Տեխնիկական պայմաններ |
|
3 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 5775-85 (թիվ 1 փոփոխությամբ) կետ 2.2 |
Յուղ կոնդեսատորային. Տեխնիկական պայմաններ |
|
4 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 8581-78 (թիվ 1-11 փոփոխություններով) կետ 2.2 Թիվ 11 փոփոխությունը գործում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում |
Շարժիչի յուղեր ավտոտրակտորային դիզելների համար. Տեխնիկական պայմաններ |
|
5 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 9972-74 (թիվ 1-9 փոփոխություններով) կետ 2.2 |
Տուրբինային նավթային յուղեր՝ հավելանյութերով. Տեխնիկական պայմաններ |
|
6 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 10121-76 (թիվ 1-7 փոփոխություններով) կետ 1.2 |
Տրանսֆորմատորային յուղ՝ ընտրողական զտման. Տեխնիկական պայմաններ |
|
7 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 10541-78 (թիվ 1-11 փոփոխություններով) կետ 2.2 |
Շարժիչի յուղեր՝ ունիվերսալ և ավտոմոբիլային կարբյուրատորային շարժիչների համար. Տեխնիկական պայմաններ |
|
8 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 12337-84 (թիվ 1-6 փոփոխություններով) կետ 2.2 |
Շարժիչի յուղեր՝ դիզելային շարժիչների համար. Տեխնիկական պայմաններ |
|
9 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 17479.1–85 (թիվ 1-3 փոփոխություններով) |
Շարժիչի յուղեր. Դասակարգում և նշագրում |
|
10 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 17479.2-85 (թիվ 1 փոփոխությամբ) |
Փոխհաղորդիչ յուղեր. Դասակարգում և նշագրում |
|
11 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 20799-88 (թիվ 1-5 փոփոխություններով) կետեր 1.3.1 |
Արդյունաբերական յուղեր. Տեխնիկական պայմաններ |
|
12 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 21046-86 (թիվ 1, 2 փոփոխություններով) կետ 2.2 |
Նավթամթերք բանեցված. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
13 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 21743-76 (թիվ 1-7 փոփոխություններով) |
Ավիացիոն յուղեր. Տեխնիկական պայմաններ |
|
14 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 23652-79 (թիվ 1-8 փոփոխություններով) |
Փոխհաղորդիչ յուղեր. Տեխնիկական պայմաններ |
|
15 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28084-89 |
Հեղուկներ հովացնող ցածրասառչող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
16 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.0-90 (ԻՍՕ 6743-81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Խմբերի դասակարգում |
|
17 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.1-90 (ԻՍՕ 6743–1–81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ А (յուղման բաց համակարգեր) |
|
18 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.2-90 (ԻՍՕ 6743-2–81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ F (իլեր, առանցքակալեր և դրանց հետ կցորդված միացքներ) |
|
19 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.3-90 (ԻՍՕ 6743-3A-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ D (ճնշակներ) |
|
20 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.4-90 (ԻՍՕ 6743-3В-88) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ D (գազային ճնշակներ և սառնարանային մեքենաների համար ճնշակներ) |
|
21 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.5-90 (ԻՍՕ 6743-4-82) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ H |
|
23 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.7-90 (ԻՍՕ 6743-7-86) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ М (մետաղամշակում) |
|
24 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.8-90 (ԻՍՕ 6743-8-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ R (քայքայումից ժամանակավոր պաշտպանություն) |
|
25 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.9-90 (ԻՍՕ 6743-9-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ X (պլաստիկ քսուքներ) |
|
26 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.10-91 (ԻՍՕ 6743-10-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ Y. Կիրառման տարբեր ոլորտներ |
|
27 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.11-91 (ԻՍՕ 6743-11-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ P. Օդաճնշական գործիքներ |
|
28 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.12-91 (ԻՍՕ 6743-12-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ Q. Հեղուկ ջերմակիրներ |
|
29 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.13-91 (ԻՍՕ 6743-13-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք. (Դաս L). Դասակարգում. Խումբ G. Ուղղորդող սահումներ |
|
30 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 29174-91 |
Նավթամթերք և քսանյութեր. Հանքային քսայուղեր՝ տուրբինների համար (ISO-L-TSA և ISO-L-TGA կատեգորիայի) Տեխնիկական պահանջներ |
|
31 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 30333-2007 |
Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր. Ընդհանուր պահանջներ |
|
32 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ԳՕՍՏ Ռ 51634-2000 (թիվ 1,2 փոփոխություններով) |
Շարժիչի յուղեր ավտոտրակտորային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
33 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51634-2008 |
Շարժիչի յուղեր ավտոտրակտորային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
34 |
Հոդված 5 Համապատասխանության ապահովումը |
ՍՏ ՂՀ ՄԷՀ 60296-2011 (IЕС 60296-2003) |
Էլեկտրատեխնիկական նշանակության հեղուկներ. Նոր մեկուսացնող հանքային յուղեր՝ տրանսֆորմատորների և հաղորդակցման ապարատուրայի համար |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
Ստանդարտների, որոնք պարունակում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. Տեղեկատվություն փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Հավելված 3 Կինեմատիկ մածուցիկության որոշումը |
ԳՕՍՏ 33-2000 (ԻՍՕ 3104-94) |
Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ մածուցիկության որոշում և դինամիկ մածուցիկության հաշվարկ |
|
2 |
Հավելված 1 Մեխանիկական խառնուկների առկայության որոշում |
ԳՕՍՏ 1036-75 (թիվ 1 փոփոխությամբ) |
Քսուքներ պլաստիկ. Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ |
|
3 |
Հավելված 1 Ընտրողական լուծիչների պարունակությունը |
ԳՕՍՏ 1057-88 |
Ընտրողական զտման յուղեր. Ֆենոլի և կրեզոլի որոշման մեթոդ |
|
4 |
Հավելված 1 Ընտրողական լուծիչների պարունակությունը |
ԳՕՍՏ 1520-84 (թիվ 1 փոփոխությամբ) |
Ընտրողական զտման յուղեր. Ֆուրֆուրոլի առկայության որոշման մեթոդ |
|
5 |
Հավելված 1 Ջրի պարունակության որոշումը՝ վիճելի իրավիճակների առաջացման դեպքում |
ԳՕՍՏ 2477-65 (թիվ 1-3 փոփոխություններով) |
Նավթ և նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) |
|
6 |
Հավելված 1 Նմուշառումը |
ԳՕՍՏ 2517-85 |
Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ |
|
7 |
Հավելված 1 Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշումը |
ԳՕՍՏ 4333-87 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթամթերք. Բաց հալքանոթում բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ |
|
8 |
Հավելված 1 Մեխանիկական խառնուկների որոշումը |
ԳՕՍՏ 6370-83 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթ, նավթամթերք և հավելանյութեր. Մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ |
|
9 |
Հավելված 1 Ջրածնային ցուցանիշի (pH) որոշումը |
ԳՕՍՏ 22567.5-93 |
Միջոցներ լվացող սինթետիկ և նյութեր մակերևույթաակտիվ. Ջրածնի իոնների կոնցենտրացիայի որոշման մեթոդներ |
|
10 |
Հավելված 3 Ջրի որոշումը |
ԳՕՍՏ 26378.1-84 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթամթերք բանեցված. Ջրի որոշման մեթոդ |
|
11 |
Հավելված 3 Մեխանիկական խառնուկների որոշումը |
ԳՕՍՏ 26378.2-84 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթամթերք բանեցված. Մեխանիկական խառնուկների և աղտոտումների որոշման մեթոդ |
|
12 |
Հավելված 3 Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշումը |
ԳՕՍՏ 26378.4-84 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթամթերք բանեցված. Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ |
|
13 |
Հավելված 1 Բյուրեղացման սկզբի ջերմաստիճան որոշումը |
ԳՕՍՏ 28084-89 կետ 4.3 |
Հեղուկներ հովացնող ցածրասառչող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
14 |
Հավելված 1 Ձեռքով նմուշառման մեթոդները |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 (ԻՍՕ 3170:2004) |
Նավթ և նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ |
|
15 |
Հավելված 1 Եռման սահմանների բաշխման որոշումը |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3924-2011 (ԻՍՕ 3924:2010) |
Նավթամթերք. Եռման սահմանների բաշխման որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ |
|
16 |
Հավելված 1 Ջրի պարունակության որոշումը |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 12937-2004 |
Նավթամթերք. Ջրի պարունակության որոշում. Կարլ Ֆիշերի կուլոնաչափական տիտրման մեթոդ |
|
17 |
Հավելված 1 Ընտրողական լուծիչների պարունակությունը |
ԳՕՍՏ Ռ 52532-2006 |
Յուղեր բազային. N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրական մեթոդ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: