ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 81-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև 2023 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի 2.1.1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման վկայական N 1031701) ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման վկայական N 03Ա069707) 100 (հարյուր) տոկոս 5,000 (հինգ հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% (տասներկու ամբողջ հինգ տասնորդական) տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2024, N 1682-Ա | 25.10.2024, N 81-Ա | |
29.08.2024, N 1364-Ա | 30.08.2024, N 81-Ա | |
14.06.2024, N 887-Ա | 15.06.2024, N 81-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|