ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 1939-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի նմուշների հավաքագրման տվյալների N 1 ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի լաբորատոր փորձաքննության արդյունքների N 2 ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1939-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության համար դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ունի դաբաղ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման և գնահատման նշանակություն։
2. Ծրագրի իրականացումը նպաստում է դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումների արդյունավետության և պատվաստված կենդանիների մոտ ձևավորված վարակամերժության լարվածության բացահայտման, շճաբանական հետազոտությունների վրա հիմնված հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատման, ինչպես նաև թիրախային համայնքներում դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառությունը հայտնաբերելու կամ բացառելու, ինչպես նաև դրանք գիտականորեն հիմնավորելու առաջնահերթություններին։
3. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության տարածքում դաբաղ հիվանդության նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, անասնաբուժասանիտարական տեսանկյունից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Ծրագրի նպատակն է բացահայտել հանրապետությունում դաբաղ հիվանդության դեմ պատվաստումների արդյունավետությունը և պաստվաստված կենդանիների մոտ ձևավորված իմունիտետի՝ վարակամերժության լարվածությունը կենդանիներից վերցված արյան նմուշներում շճաբանական հետազոտություններով։
5. Իրականացնել խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) և մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) օրգանիզմում ձևավորված հակադաբաղային հակամարմինների կառուցվածքային սպիտակուցների (այսուհետ՝ ԿՍ (SP) 1100 նմուշներում հակամարմինների հետազոտություն՝ բացահայտելով հակադաբաղային վարակամերժության մակարդակը հանրապետության տարբեր տարածքներում:
6. Իրականացնել ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի օրգանիզմում դաբաղի վիրուսի հետ շփման արդյունքում ձևավորված հակադաբաղային հակամարմինների ոչ կառուցվածքային սպիտակուցների (այսուհետ՝ ՈԿՍ (NSP) 4400 նմուշներում, հետազոտություն՝
1) բացահայտելով դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառությունը հանրապետության տարբեր ռիսկային գոտիներում՝ ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ երկրի մնացած տարածքներում.
2) գնահատելով հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերը, որոնք կարևոր խթան կհանդիսանան կենդանական ծագման մթերքի և հումքի արտահանման գործընթացում՝ նպաստելով տնտեսական աճի ավելացմանը:
7. Համաճարակաբանական տվյալների վերլուծության շարունակական իրականացման ապահովում, որը կնպաստի ծրագրի արդյունավետության գնահատմանը, համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը։
III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Դաբաղ հիվանդությունը տարածաշրջանային երկրների համար հանդիսանում է մշտական խնդիր: Յուրաքանչյուր տարի անասնահակահամաճարակային պետական միջոցառումների շրջանակում իրականացվում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ անասնագլխաքանակի պատվաստում:
9. Չնայած վերջին տարիներին հանրապետությունում ի հաշիվ հակադաբաղային պատվաստումների առկա էր կայուն անասնահամաճարակային իրավիճակ, սակայն 2016 թվականին գրանցվել է հիվանդության բռնկման դեպք պայմանավորված գենետիկորեն նոր A տիպի AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով:
10. Հանրապետությունն ապահոված չէ դաբաղի բռնկումներից, որի պատճառ կարող է հանդիսանալ ինչպես միջոցառումների կատարման արդյունավետությունը, այնպես էլ օգտագործված պատվաստանյութի որակը և անասնահամաճարակային իրավիճակի թերի հսկողությունը:
11. Հիվանդության շճաբանական հետազոտության մոնիթորինգային ծրագիրը ընդունված միջազգային լավագույն փորձն է՝ հիվանդության հսկողության արդյունավետության գնահատման համար։
12. Ելնելով հիվանդության առանձնահատկությունից և տարածաշրջանային երկրներում տիրող իրավիճակից՝ անհրաժեշտություն է առաջացել հանարպետությունում իրականացնել մշտական և շարունակական պետական շճաբանական հետազոտության ծրագիր՝ անասնահամաճարակային կայուն վիճակի վերահսկման նպատակով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
13. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝
1) ապրանքների գների բարձրացում, կապված անկանխատեսելի սղաճի հետ.
2) ֆինանսավորման դադարեցում կամ նվազում.
3) արյան նմուշառման ոչ պատշաճ իրականացում։
14. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
1) լրացուցիչ ֆինանսավորում.
2) արյան կրկնակի նմուշառում` հավաստի վերջնական արդյունք ստանալու նպատակով:
V. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
15. Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները խմբավորվում են երկու գոտիների՝ բարձր ռիսկային՝ սահմանամերձ համայնքներ, ինչպես նաև այն համայնքները, որտեղ առկա են սեզոնային արոտավայրեր և ցածր ռիսկային գոտիների։
16. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա կատարվում է զգայունակ կենդանիների գլխաքանակի հաշվարկ։
17. Նմուշառման իրականացման նպատակով կազմվում է ՈԿՍ (NSP) և ԿՍ (SP) նկատմամբ շճահետազոտության պլան՝ ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համար:
18. ՈԿՍ (NSP) շրջանառության տարածվածությունը յուրաքանչյուր ռիսկային գոտիներում հայտնաբերվել է 2 հիմնական ռիսկի մակարդակ: Ռիսկային գոտիները նույնն են, ինչը նշված է նաև ռիսկի հիմքի վրա դաբաղի դեմ պայքարի պլանում (ՌՀՎԴԴՊՌՊ) /FMD- RBSP/։
19. Հետազոտության մեջ ընդգրկված համայնքները պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս կենդանի (ԽԵԿ և ՄԵԿ), քանի որ 50 գլխից պակաս գլխաքանակի դեպքում համայնքը կայուն չէ ընտրանքի հավաստիությունն ապահովելու համար։
20. Յուրաքանչյուր համայնքում գումարային ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համամասնությունը պետք է հիմնավորվի (ԽԵԿ + ՄԵԿ = 100%, որից ելնելով ԽԵԿ=60% և ՄԵԿ=40%):
21. Յուրաքանչյուր ռիսկի տարածքի նմուշի չափը հաշվարկվում է 2 կենդանատեսակները միասին (համաձայնեցված է փորձագետների կողմից, քանի որ երկու կենդանատեսակներ կիսում են նմանատիպ ռիսկերը՝ ԽԵԿ-ը և ՄԵԿ-ը պահվում են միասին, և նախորդ տարիների շճահետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կենդանատեսակներն ունեն նման ՈԿՍ (NSP)-ի տարածվածություն):
22. Օգտագործվել են առցանց օրինակելի չափման համաճարակաբանական վերլուծական հետևյալ համակարգերը` http://www.winepi.net և http://www.epitools.ausvet.com: Ելնելով ակնկալվող տարածվածության ցուցանիշից՝ վստահության մակարդակն ընտրվում է 95%:
23. Յուրաքանչյուր համայնքից հաշվարկվում է 25 գլուխ ԽԵԿ և ՄԵԿ (4400 նմուշ ընդհանուր) որպես արդյունքի ընտրանքի չափ։
24. Յուրաքանչյուր կենդանատեսակի ընտրանքային չափի տոկոսային հարաբերակցությունը հաշվարկվում է, օրինակ՝ ԽԵԿ ռիսկի 1 գոտի - ԽԵԿ-ի թիվը մեկ բնակավայրի կտրվածքով 60%, ՄԵԿ-ը՝ 40%, ընդհանուր 100% ընտրված կենդանիներ: Ներկայացուցչական ընտրանքի չափը ռիսկի 1 գոտում կլինի 1550 նմուշներ, որոնք նմուշառվելու են երկու տեսակներից. 1550 (100%) կենդանիների ընդհանուր քանակը՝ 930 ԽԵԿ (60%) և 620 ՄԵԿ (40%)։
25. Ելնելով համաճարակաբանական նմուշառման մեթոդաբանությունից՝ նմուշառման ընտրանքի օբյեկտը բաղկացած է երկու փուլերից՝ համայնքի ընտրությունից և կենդանու ընտրությունից՝
1) համայնքից, որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`
ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության սպասվելիք տարածվածությունը հաշվարկվում է 80%, բացարձակ սխալը` 10% և հավաստիությունը 95%,
բ. ցածր ռիսկային գոտում սպասվելիք տարածվածությունը հաշվարկվում է 60%, բացարձակ սխալը` 10% և հավաստիությունը 95%,
գ. ՄԵԿ-ի համար միգրացիոն ուղիներից և արոտավայրերից սպասվելիք տարածվածությունը 90%, բացարձակ սխալը՝ 10% և հավաստիության 95%։ Սպասվելիք ռիսկային պոպուլյացիան (նախորդ հետազոտության արդյունքները, մասնագետների կարծիքները) համաչափորեն ներառված է հետազոտության մեջ.
2) կենդանուց, որպես երկրորդային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է՝
ա. նմուշը վերցվում է 15 ԽԵԿ-ից և 10 նմուշ ՄԵԿ-ից յուրաքանչյուր ընտրված բնակավայրից, որտեղ համաճարակաբանական հաշվարկն ավելի բարձր է, քան պոպուլյացիայի միջին թիվը, ինչպես նաև 70% թեստի զգայունության և փորձերի մեջ չներառված նմուշների քանակը (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկ, հեմոլիզված և այլն),
բ. 4400 շիճուկներում ՈԿՍ (NSP) և մոտավոր 1100 շիճուկներում ԿՍ (SP) հակամարմիններ հայտնաբերելու նպատակով կիրառվում է իմունոֆերմենտային անալիզի մեթոդը,
գ. նմուշառումն իրականացվում է կենդանիների ներկայացուցչական և պատահականության սկզբունքով:
26. Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացման կարևոր գործոն է նմուշառումը, տվյալների գրանցումը, կառավարումը և վերլուծությունը։
27. Նմուշները և տվյալները հավաքագրվում են դաբաղի դեմ պատվաստվելուց ոչ շուտ, քան 28 օր հետո՝ համայնքային անասնաբույժների կողմից:
28. Եթե ընտրված բնակավայրը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին (4-18 ամսական ԽԵԿ և ՄԵԿ կենդանիների առկայություն, դրանց համաչափ բաշխվածություն բնակավայրի տարածքում), ապա ընտրվում է աշխարհագրորեն մոտ և նմանատիպ այլ ռիսկային համայք, որն ունի պահանջվող չափանիշները:
29. Կենդանիներն ընտրվում են պատահական, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:
30. Նմուշառվող ԽԵԿ և ՄԵԿ տարիքը՝ 4-18 ամսական: Տարիքը գրանցվում է նմուշառման թերթիկի մեջ ամիսներով:
31. Շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթները լցվում են ամբողջապես, պահվում և տեղափոխվում են լաբորատորիա 48 ժամվա ընթացքում՝ համաձայն գործողությունների ստանդարտ ընթացակարգերի:
32. Բոլոր տվյալները լրացվում են ընթեռնելի, նմուշառման թերթիկում և փորձանոթների վրա:
33. Արյան փորձանոթները պիտակավորվում են նմուշառումից հետո, ջրակայուն մարկերներով:
34. Նմուշների հավաքագրման տվյալների ձևը ներառում է հետևյալ նվազագույն համաճարակաբանական տվյալները՝
1) նմուշի համարը.
2) վայրը՝ մարզ, տարածաշրջան, համայնք.
3) անասնատիրոջ անունը.
4) կենդանու սեռը.
5) տարիքն ամիսներով.
6) դաբաղի դեմ վերջին պատվաստման ամիսը, պատվաստանյութի տեսակը.
7) նշում՝ առկա կամ վերջին դաբաղի կլինիկական դեպքերի մասին.
8) արոտավայրերի հեռավորությունը (ավելի քան 10 կմ):
35. Տվյալների վերլուծության համար դաշտային և լաբորատոր արդյունքների բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով: Բոլոր թեստային արդյունքները գրանցվում են դաշտային տվյալների հետ միասին համաճարակաբանական ընդհանուր բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են:
36. Նմուշների պահպանումն իրականացվում է՝
1) լաբորատորիայում շիճուկները բաժանվում են 2 ծավալով՝ 2 մլ յուրաքանչյուր անոթում.
2) միջազգային լաբորատորիա տեղափոխելու անհրաժեշտության առաջացման դեպքում պտուտակաձև գլխիկով փոքրիկ անոթների մեջ լցվում է մեկ ծավալ.
3) բոլոր շճային փորձանոթները և պահպանման տուփերը պիտակավորվում են բնակավայրի և նմուշի համարով:
37. Շիճուկները պարտադիր պահվում են նմուշների բանկում, որտեղ լաբորատոր արդյունքների տվյալներից բացի պարունակում են անհրաժեշտ տվյալներ սառնարանում շիճուկի և նրանց տեղի մասին:
38. Շճահետազոտության միջոցով ԿՍ (SP) մակարդակի գնահատումն իրականացվում է՝
1) համայնքը՝ որպես համաճարակաբանական միավոր.
2) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի միջին գլխաքանակը՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի մակարդակով, որոնք օգտագործվում են ընտրանքի չափը հաշվարկելիս.
3) բոլոր շիճուկերը թեստավորում են ՈԿՍ (NSP) հակամարմիններ հայտնաբերելու նպատակով, որից հետո միայն ՈԿՍ (NSP) բացասական արդյունք տված նմուշներից պատահական ընտրությամբ թեստավորում են ԿՍ՝ (SP) հակամարմիններ հայտնաբերելու համար.
4) նմուշներն ընտրվում են հիմնված ՈԿՍ (NSP)-ի արդյունքներից, պատահական ընտրությամբ հավաքագրված բացասական ՈԿՍ (NSP)-ի նմուշներից, նմուշառվում են միայն պատվաստված կենդանիները՝ դաբաղի դեմ պատվաստվելուց ոչ շուտ, քան 28 օր հետո՝ ըստ հաշվետվությունների.
5) նմուշառման շրջանակը՝ այն համայնքները, որտեղ ԽԵԿ և ՄԵԿ կենդանիների գլխաքանակը ավելի է, քան 50 գլուխ, և դաբաղի դեմ պատվաստված լինեն 4-6 շաբաթ առաջ.
6) ոչ ավելի, քան 3 կենդանի մեկ տնային տնտեսությունից:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
39. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։
40. Ծրագրի միջոցառումների արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ երկու բաղադրիչներից՝
1) ախտորոշիչ հավաքածուների և անասնաբուժական պարագաների ձեռքբերում.
2) լաբորատոր փորձաքննությունների իրականացում և վերլուծություն:
VII. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
41. Ծրագրի արդյունքային ցուցանիշներն են՝
1) քանակական՝ իրականացվելիք 4400 ՈԿՍ (NSP) և 1100 ԿՍ (SP) /NSP & SP- AB/ հակամարմինների շճահետազոտության պլանի կազմում՝ ԽԵԿ և ՄԵԿ ՈԿՍ (NSP) հակամարմինների ուսումնասիրության հիման վրա.
2) որակական՝ ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ հիվանդության նկատմամբ իրականացված կանխարգելիչ պատվաստումների գործընթացի արդյունավետության պարզաբանում, դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում հանրապետության տարբեր ռիսկային գոտիներում՝ գնահատելով հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերը։
42. Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է`
1) հանրապետությունում ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում.
2) հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերի գնահատում և վերլուծություն.
3) ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ հիվանդության նկատմամբ հետպատվաստային վարակամերժության ապահովում.
4) ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ հիվանդության նկատմամբ իրականացված կանխարգելիչ պատվաստումների գործընթացի և պատվաստանյութի որակի արդյունավետության գնահատում.
5) դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումների կատարման արդյունավետության բարձրացում.
6) հանրապետությունում ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և գնահատում, հիվանդության դեմ պայքարի վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում.
7) Հայաստանի Հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում՝ դաբաղ հիվանդության նկատմամբ, որն էլ հնարավորություն կստեղծի կենդանական ծագման մթերքների ծավալների ավելացմանը, ինչպես նաև արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, միևնույն ժամանակ կապահովի Հայաստանի Հանրապետության բնակչությանն անվտանգ կենդանական ծագում ունեցող առողջ մթերքով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1939-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումը |
Ժամկետը |
Պատասխանատու կատարողները |
1. |
Մարզի, համայնքի և տնտեսության ընտրություն |
յուրաքանչյուր տարվա 2-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի /ՊՈԱԿ/ համայնքն սպա- սարկող անասնաբույժ (համաձայնությամբ) և ՍԱՏՄ |
2. |
Կենդանիների ընտրություն (ներկայացուցչական և պատահականության սկզբունքով) և նմուշառում |
յուրաքանչյուր տարվա 2-րդ եռամսյակի վերջ և 3-րդ եռամսյակի վերջ |
ՊՈԱԿ-ի համայնքն սպասարկող անասնաբույժ (համաձայնությամբ) |
3. |
Նմուշների գրանցում և տեղափոխում լաբորատորիա |
յուրաքանչյուր տարվա 2-րդ եռամսյակի վերջ և 3-րդ եռամսյակի վերջ |
ՍԱՏՄ |
4. |
Լաբորատոր փորձաքննություն |
յուրաքանչյուր տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակ |
«Հանրապետական անասնաբուժասանիտարա- կան և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ /ՀԱԲԼԾԿ/ (համաձայնությամբ) |
5. |
Դաշտային և լաբորատոր տվյալների մուտքագրում համաճարակաբանական ընդհանուր բազա |
լաբորատոր արդյունքներն ստանալուց մինչև մեկ ամիս |
ՍԱՏՄ, ՀԱԲԼԾԿ (համաձայնությամբ) |
6. |
Արդյունքների վերլուծություն |
յուրաքանչյուր տարվա 4-րդ եռամսյակ |
ՍԱՏՄ համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) |
7. |
Դաբաղ հիվանդության դեմ պայքարի վերանայում և հետագա ռազմավարական ծրագրի մշակում |
յուրաքանչյուր տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՍԱՏՄ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1939-Լ որոշման |
Ձև N 1
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
NN ը/կ |
Նմուշի նույնա-կանաց- ման համար |
Մարզ |
Տարա-ծա-շրջան |
Համայնք /բնակա-վայր |
Անասնատիրոջ տվյալները |
Կենդանու |
Անասնաբուժական | ||||||
անուն, ազգա-նուն |
հեռա-խոս/ |
կեն-դանա-տեսակ |
սեռ |
տարիք /ամիս |
պահ-վածք ստա-ցիոնար-1, արո-տային-2 |
պատվաս-տված՝ այո-1, ոչ-0 |
պատ-վաստ-ման ամսա-թիվ |
նմուշառ-ման ամսա-թիվ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
հանձնող __________________ (ստորագրություն) |
ընդունող _______________ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1939-Լ որոշման |
Ձև N 2 |
Հաստատեց՝ |
__________________ |
|
(անուն, ազգանուն) |
__________________ | |
(ստորագրություն) |
Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
NN ը/կ |
Նմուշի նույ-նակա-նացման համար |
Լաբորատոր տվյալներ |
ՈԿՍ |
հարուցչի անվանումը |
հարուցչի անվանումը |
հարուցչի անվանումը |
հարուցչի անվանումը |
Այլ տեղե-կատվու- թյուն | ||||||
ԿՍ |
ԿՍ |
ԿՍ |
ԿՍ | |||||||||||
նմուշի ընդուն-ման օրը և ժամը |
թեստա-վորման ամիսը, ամսա-թիվը |
ՈԿՍ դրա-կան-1, բացա-սական-0 |
ՈԿՍ (%) |
ԿՍ դրա-կան-1, բացա-սական-0 |
ԿՍ (%) |
ԿՍ դրա-կան-1, բացա-սական-0 |
ԿՍ (%) |
ԿՍ դրա-կան-1, բացա-սական-0 |
ԿՍ (%) |
ԿՍ դրա-կան-1, բացա-սական-0 |
ԿՍ (%) | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
թեստավորման պատասխանատու՝ |
_______________ |
(ստորագրություն) |
(հավելվածը խմբ. 01.02.24 N 134-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2024, N 134-Լ | 02.02.2024, N 1939-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|