Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 40-Ա

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-330-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 40-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշման

մեջ փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տեսչական

մարմինների

աշխատանքների

համակարգման

գրասենյակ

2024 թվականի

փետրվարի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Սննդամթերքի

անվտանգության պետական

վերահսկողության մասին» օրենքի
16-րդ հոդվածի
1-ին մաս

2.

«Ռեֆերենս փորձարկումներ իրականացնող այլ պետությունների լաբորատորիաների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի փետրվարի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի
16-րդ հոդվածի
7-րդ մաս

3.

«Պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Էկոնոմիկայի նախարարություն

2024 թվականի փետրվարի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի
16-րդ հոդվածի
8-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

15.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ