Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.01.2024
Ընդունող մարմին
Փամբակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024 թ-ի բյուջեն` համաձայն հավելվածի:

1) Եկամուտների գծով ընդամենը - 681915700 /վեց հարյուր ութսունմեկ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,

այդ թվում`

ա. Վարչական բյուջեի մասով - 673702900 /վեց հարյուր յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր երկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով - 132533000 /մեկ հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ.

2) Ծախսերի գծով ընդամենը - 681915700 /վեց հարյուր ութսունմեկ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ՝

այդ թվում.

ա. Վարչական բյուջեի մասով - 673702900 /վեց հարյուր յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր երկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով - 132533000 /մեկ հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ:

2. Փամբակ համայնքի 2024 թ-ի բյուջեի նախագծի կազմման ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտ (պակասուրդ) կամ հավելուրդ չի առաջացել:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -11

 

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

   

 

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2024 թվական: