Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 29.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 130-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումները հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «միջոցառումները» բառը փոխարինել «նպատակային ծրագրերը» բառերով.

2) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը» բառերով.

3) որոշման 1-ին կետում «միջոցառումը» բառը փոխարինել «նպատակային ծրագիրը» բառերով.

4) որոշման 3-րդ կետում «միջոցառումը» բառը փոխարինել «նպատակային ծրագիրը» բառերով.

5) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով հաստատված նպատակային ծրագրերի լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։».

6) որոշման N 1 հավելվածում՝

ա. «միջոցառում» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նպատակային ծրագիր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն նպատակային ծրագրիուղղ. իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»,

գ. 3-րդ կետը «ստացվող նպատակային վարկերի/լիզինգի» բառերից հետո լրացնել «(ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի),» բառերով, «ֆինանսական կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի, որի դեպքում վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունը կամ միջազգային զարգացման կազմակերպությունը կամ երկուսը միասին։» բառերով,

դ. 5-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝

«3) ընկերության բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում («բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում»).

4) ընկերության արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում («արտադրողականության աճի խորհրդատվություն»ուղղ.),

ե. 5.1-ին կետը «5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի»ուղղ. բառերից հետո լրացնել «սուբսիդավորվող մասի» բառերով,

զ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ժամկետները՝

ա. վարկի/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,

բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս.».

է. 6-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ» բառերը փոխարինել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ» բառերով,

ը. 6-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակը լրացնել հետևյալ տողով՝

 

«

Բիզնես գործընթացների թվայնացման

ծրագրային ապահովում;

Արտադրողականության

խորհրդատվություն

400 մլն դրամ կամ համարժեք

արտարժույթ (պայմանագրի

ստորագրման պահի

փոխարժեքով)

»,

 

թ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակից հետո լրացնել «Ընդ որում, սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի/լիզինգի մնացորդային մայր գումարի հանրագումարով։ Նպատակային ծրագրիուղղ. իմաստով վարկի մնացորդային մայր գումար է համարվում վարկի տրամադրված արժեքի և մայր գումարի մարումների տարբերությունը, և լիզինգի մնացորդային մայր գումար է համարվում պայմանագրի գումարի և մայր գումարի մարումների տարբերությունը։» բառերով,

ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը «չեն կիրառվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով» բառերով,

ժա. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե. մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից»,

ժգ. 6-րդ կետի 10-րդ ենթակետը «կապիտալ շինարարության» բառերից հետո լրացնել «, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության նպատակով տրամադրված» բառերով,

ժդ. 8.1-ին կետում «ա» և «դ» պարբերություններով» բառերը փոխարինել «ա» պարբերությամբ» բառերով,

ժե. 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ տողերով՝

 

«

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային

ապահովման վարկ; Արտադրողականության խորհրդատվության վարկ

8%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության

խորհրդատվության լիզինգ

10%

»,

 

ժզ. 10-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ տողերով՝

 

«

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ; Արտադրողականության

խորհրդատվության վարկ

6%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության

խորհրդատվության լիզինգ

8%

»,

 

ժէ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողի կողից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար սահմանվում է հետևյալ հավելյալ արտոնությունը՝

1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի համար յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրիուղղ. շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով:»,

ժը. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝

«11.1. Նշված արտոնությունը չի տարածվում D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» և «F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վրա։»,

ժթ. 13-րդ կետը «համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև» բառերից հետո լրացնել «կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի ներդրում իրականացրած տնտեսավարողը» բառերով,

ի. 14-րդ կետից հանել «տնտեսավարողին տրամադրված վարկը/լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ» բառերը,

իա. 15-րդ կետի աղյուսակի 2-րդ տողից հանել «(բացառությամբ 7-րդ հատվածի)» բառերը,

իբ. 15-րդ կետի աղյուսակում «R (ԱՌ) «ՄՇԱԿՈՒՅԹ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ» (բացառությամբ 92-րդ հատվածի)» բառերը փոխարինել «R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն» բառերով,

իգ. 15-րդ կետի աղյուսակի «Օգտագործման նպատակ» սյունակի բոլոր տողերը «կապիտալ շինարարության իրականացում» բառերից հետո լրացնել «; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն» բառերով,

իդ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով՝

«21. Մոնիթորինգի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում տնտեսավարողի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին։»,

իե. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով՝

«22. Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող շահառու կազմակերպությունը սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արտադրողականությունն ավելացնելու նպատակով փորձագետ կամ խորհրդատվական կազմակերպություն ներգրավելու դեպքում կստանա սույն կետով սահմանված հավելյալ աջակցություն, եթե կբավարարի հետևյալ 2 պայմաններին՝

1) վերջիններիս ներգրավմանը հաջորդող երկու ֆինանսական տարիներից որևէ մեկում շահառու կազմակերպության համախառն տարեկան արտահանման ծավալները համեմատ 2023 թվականի տարեկան ծավալի կաճեն առնվազն 20%-ով: Համախառն տարեկան արտահանման ծավալների աճը պետք է ներառի միայն այն երկրները, որոնք 2023 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետությունից արտահանման կառուցվածքում ունեն մինչև 10% (ներառյալ) տեսակարար կշիռ.

2) կազմակերպությունը կհամապատասխանի որակի կառավարման համակարգերի (QMS) ISO 9001 միջազգային ստանդարտին, իսկ բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման ներդրման դեպքում նաև ISO 27001 միջազգային ստանդարտին:

Սույն պայմանների բավարարման դեպքում, բացի նպատակային ծրագրովուղղ. նախատեսված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, կփոխհատուցվի նաև նշված պայմանները բավարարելու հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ կազմակերպության կողմից նշված պայմանների համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը տրամադրելուց հետո: Սույն կետով նախատեսված հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն այնպիսի աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամը։ Փոխհատուցման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

Ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ստորև ներկայացված պահանջներին՝

1) փորձագետ, որը նախկինում իրականացրել է նմանատիպ խորհրդատվություն Forbes, Fortune, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերությունների համար, և պայմանագրի նվազագույն արժեքը եղել է 50 մլն դրամ.

2) խորհրդատվական կազմակերպություն, որի` ծրագրին մասնակցելու նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 1 մլրդ դրամ։»,

իզ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով՝

«23. Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված արտոնությունից օգտվող տնտեսավարողները պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում պարտավորվում են ներկայացնել տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և տրամադրված խորհրդատվության արդյունավետության գնահատում՝ 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից, ընդ որում, աուդիտորական կազմակերպության ներգրավման գումարը, ինչպես նաև 22-րդ կետով սահմանված միջազգային ստանդարտների ներդրման ծախսերը կարող են ներառվել օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի/լիզինգի մեջ:».

7) որոշման N 2 հավելվածում՝

ա. «միջոցառում» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նպատակային ծրագիր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ Լեռնային Ղարաբաղի» բառերը,

գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն նպատակային ծրագրիուղղ. շրջանակներում ծրագիրն իրականացնող մարմնի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունների և անձնական տվյալների, այդ թվում՝ մահվան, քաղաքացիության, աշխատավարձի չափի, վճարված հարկերի, ինչպես նաև երկրում գտնվելու տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:»,

դ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Լիազոր մարմինն իրավասու է ստուգելու սույն որոշմամբ սահմանված տեղեկությունների ճշգրտությունը։»։

2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված տնտեսավարողների սուբսիդավորումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով։

3. Ծրագրի մեկնարկից որոշման N 1 հավելվածով հաստատված նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի մատակարարման փուլի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է և՛ միանվագ, և՛ ամսական վճարման եղանակով՝ մեքենասարքավորումների փաստացի մատակարարումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում։

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկերի/փուլային վարկերի և լիզինգի սպասարկումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ