Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 21-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ (ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Պ-726-27.11.2023-ՖՎ-011/0) քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ