Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-28.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 46-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 71 հասցեում գտնվող 16,753,338 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 305,7 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 350,264 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 13,6 քառ. մետր մակերեսով մազութի հորը, 624,831 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 27,9 քառ. մետր մակերեսով մազութի հորը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,861,200 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.235 հա հողամասը (սեփականության վկայական N 13032023-02-0051) և համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 67 հասցեում գտնվող 6,654,355 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 165,6 քառ. մետր մակերեսով ճաշարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 9,190,913 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.0635 հա հողամասը (սեփականության վկայական N 13032023-02-0050) (այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախկին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի Արագածոտնի մարզի համայնք Աշտարակ գյուղ Կոշ 1-ին փողոց 56 շենք հասցեում գտնվող 13,0957 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 23,406.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները և 563,72 քառ. մետր մակերեսով ինքնակամ կառուցված շինությունը (սեփականության վկայական N 07122023-02-0073) (այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Գույք հանձնելու և ընդունելու մասին» N 2196-Ա որոշման 1-ին կետում «Կոշ համայնքում գտնվող 13,3845 հա մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող ընդհանուր 30,378.95 քառ. մ մակերեսով շենքերն ու շինությունները» բառերը փոխարինել «համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 71 հասցեում գտնվող 0.235 հա հողամասը և դրա վրա գտնվող 305,7 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 13,6 քառ. մետր մակերեսով մազութի հորը, 27,9 քառ. մետր մակերեսով մազութի հորը և համայնք Աշտարակ, գյուղ Կոշ 1-ին փողոց 67 հասցեում գտնվող 0.0635 հա հողամասը և դրա վրա գտնվող 165,6 քառ. մետր մակերեսով ճաշարանը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ