Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 130 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման

 

1. Սույն կարգով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ մաքսային և այլ տեսակի պետական հսկողության (վերահսկողության) իրականացումն ապահովող` ընդունված միջոցների և այդ հսկողության ձևերի (այսուհետ՝ հսկողության միջոցներ և ձևեր) վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կանոնները հսկող մարմինների միջև՝ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման մոնիթորինգի նպատակով։

2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով սահմանված իմաստներով։

3. Նախքան Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ միջպետական տեղեկատվական փոխգործակցության կարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվելը` հսկողության միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հսկող մարմինների կողմից՝ իրենց անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։

4. Հսկողության միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով հսկողության այդ միջոցները և ձևերը կիրառած հսկող մարմինը ձևավորում է հաղորդագրություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը.

բ) փոխադրման եզակի համարը.

գ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման համար հիմքը.

դ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման մասին որոշում ընդունած հսկող մարմնի անվանումը.

ե) փոխադրողի անվանումը.

զ) փոխադրողի գրանցման երկիրը.

է) տրանսպորտային միջոցի գրանցման համարը.

ը) հսկողության միջոցների և ձևերի կիրառման մասին որոշում ընդունելու ամսաթիվն ու ժամը.

թ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման մեկնարկի ամսաթիվն ու ժամը.

ժ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման արդյունքներով ձևակերպված փաստաթղթի համարը.

ժա) հսկողության միջոցների և ձևերի կիրառման ավարտի ամսաթիվն ու ժամը.

ժբ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման արդյունքները.

ժգ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը)։

5. Հսկողության միջոցները և ձևերը կիրառած հսկող մարմինը հսկողության միջոցների և ձևերի կիրառումն ավարտելուց հետո իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին) է ուղարկում սույն կարգի 4-րդ կետում նշված հաղորդագրությունը։

6. Հաղորդագրությունն ստանալուց հետո, սույն կարգի 5-րդ կետին համապատասխան, անդամ պետության այն լիազորված օպերատորը (մարմինը), որի հսկող մարմնի կողմից կիրառվել են հսկողության միջոցները և ձևերը, հնարավորինս կարճ ժամկետում այն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններ), որոնց տարածքներով փոխադրվելու (փոխադրվում) են ապրանքները (արտադրանքը)։

Անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) հնարավորինս կարճ ժամկետում նշված հաղորդագրությունն ուղարկում են իրենց անդամ պետությունների հսկող մարմիններ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան