Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 40-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 5, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 11-ի N 40-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Մակե-

րեսը

(քմ)

 

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփակա-նության իրավունքով կամ ընդհանուր սեփակա-նության

իրավունքով տրվող

Հողամասը

1.

Քաղ․ Երևան,

Թբիլիսյան խճուղի 5

(Երևանի պետ.

էլեկտրատեխնի-

կական քոլեջի

հանրակացարանա-

յին մասնաշենք)

հանրակացարան,

բն. 213

Մարկոսյան Լուիզա

Գևորգի

 

Լուլուկյան Արտակ

Ալբերտի

AU0244649, տրված՝ 26.04.2021 թ., 004-ի կողմից AT0552757, տրված՝

31․08.2020 թ., 004-ի կողմից

17․9

52,787.1

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր

բաժնային

սեփակա-

նության

իրավունքով՝

համապա-

տասխան

բաժնեմա-

սերով

2.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա-

գիտական քոլեջի հանրակացարան), 405ա բնակարան

Բադալյան Նորա Մնացականի

 

Բոզոյան Ռադիկ Ռազմիկի

 

Բոզոյան Թինա

Ռազմիկի

AV0622013, տրված՝ 31.01.2023 թ., 019-ի կողմից

 

Ծնված՝ 24․07․2018 թ․

 

Ծնված՝ 23․03․2020 թ.

16․6

190,140.55

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր

բաժնային

սեփակա-

նության

իրավունքով՝

համապա-

տասխան

բաժնեմա-

սերով

3.

Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա-

գիտական քոլեջի հանրակացարան), 712ա բնակարան

Հովհաննիսյան Դոնարա Դավթի

AS0424584, տրված՝ 14.11.2018 թ., 019-ի կողմից

18․9

216,485.33

սեփակա-նության իրավունքով

ընդհանուր

բաժնային

սեփակա-

նության

իրավունքով՝

համապա-

տասխան

բաժնեմա-

սերով

4․

Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեի հանրակացարան, բն. 418

Գյուլգունց Մերի Արթուրի

 

Աթաբեկյան Ալեն Մհերի

 

Աթաբեկյան Աիդա Մհերի

AL0372266, տրված՝ 04․08.2023 թ., 032-ի կողմից

 

Ծնված՝ 11․03․2011 թ․

 

Ծնված՝ 09․10․2012 թ․

33․6

393,699.6

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր

բաժնային

սեփակա-

նության

իրավունքով՝

համապա-

տասխան

բաժնեմա-

սերով

5․

Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1,

բն. 2

Գևորգյան Դավիթ Խորենի

 

Գևորգյան Խորեն Հարությունի

 

Գևորգյան Հարություն

Խորենի

AU0605927, տրված՝ 03․02.2022 թ., 055-ի կողմից

AV0343260, տրված՝

28․07.2022 թ., 055-ի կողմից

AP0590402, տրված՝ 04․10.2016 թ., 055-ի կողմից

65.42

7,188․00

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝

համապա-տասխան բաժնեմա-սերով

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան