ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 40-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 5, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 40-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակե- րեսը (քմ)
|
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփակա-նության իրավունքով կամ ընդհանուր սեփակա-նության իրավունքով տրվող |
Հողամասը |
1. |
Քաղ․ Երևան, Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնի- կական քոլեջի հանրակացարանա- յին մասնաշենք) հանրակացարան, բն. 213 |
Մարկոսյան Լուիզա Գևորգի
Լուլուկյան Արտակ Ալբերտի |
AU0244649, տրված՝ 26.04.2021 թ., 004-ի կողմից AT0552757, տրված՝ 31․08.2020 թ., 004-ի կողմից |
17․9 |
52,787.1 |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփակա- նության իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա- սերով |
2. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա- գիտական քոլեջի հանրակացարան), 405ա բնակարան |
Բադալյան Նորա Մնացականի
Բոզոյան Ռադիկ Ռազմիկի
Բոզոյան Թինա Ռազմիկի |
AV0622013, տրված՝ 31.01.2023 թ., 019-ի կողմից
Ծնված՝ 24․07․2018 թ․
Ծնված՝ 23․03․2020 թ. |
16․6 |
190,140.55 |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփակա- նության իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա- սերով |
3. |
Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա- գիտական քոլեջի հանրակացարան), 712ա բնակարան |
Հովհաննիսյան Դոնարա Դավթի |
AS0424584, տրված՝ 14.11.2018 թ., 019-ի կողմից |
18․9 |
216,485.33 |
սեփակա-նության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփակա- նության իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա- սերով |
4․ |
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեի հանրակացարան, բն. 418 |
Գյուլգունց Մերի Արթուրի
Աթաբեկյան Ալեն Մհերի
Աթաբեկյան Աիդա Մհերի |
AL0372266, տրված՝ 04․08.2023 թ., 032-ի կողմից
Ծնված՝ 11․03․2011 թ․
Ծնված՝ 09․10․2012 թ․ |
33․6 |
393,699.6 |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփակա- նության իրավունքով՝ համապա- տասխան բաժնեմա- սերով |
5․ |
Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1, բն. 2 |
Գևորգյան Դավիթ Խորենի
Գևորգյան Խորեն Հարությունի
Գևորգյան Հարություն Խորենի |
AU0605927, տրված՝ 03․02.2022 թ., 055-ի կողմից AV0343260, տրված՝ 28․07.2022 թ., 055-ի կողմից AP0590402, տրված՝ 04․10.2016 թ., 055-ի կողմից |
65.42 |
7,188․00 |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմա-սերով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |