Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-235-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1418
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 3-րդ կետը «հետևանքներ» բառից հետո լրացնել «, կամ» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 52-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «տասնչորս» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից: Քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախագահից և ինը դատավորից:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 53-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 8. Օրենսգրքի 54-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 9. Օրենսգրքի 56-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 10. Օրենսգրքի 57-րդ հոդվածում «հիմք է» բառերը փոխարինել «հիմք են» բառերով, հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-235-Ն