ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2023 թվականի |
թիվ 75 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 165-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող նավիգացիոն կապարակնիքները պետք է համապատասխանեն հավելվածով սահմանված պահանջներին։
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում, Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով ապրանքների փոխադրումների հետագծման ժամանակ թույլատրվում է երրորդ երկրներում արտադրված նավիգացիոն կապարակնիքների կիրառումը՝ սույն որոշման հավելվածով նախատեսված պահանջների 1-5-րդ, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերի դրույթներին դրանց համապատասխանության պայմանով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հուլիսի 4-ի թիվ 75 որոշման |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող
1. Նավիգացիոն արբանյակային համակարգերի տեխնոլոգիաների հիման վրա գործող և ապրանքների (արտադրանքի) և տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ հետագծման օբյեկտներ) հետ կապված տեղեկատվության փոխանցումն ապահովող տեխնիկական սարքը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով դրանց փոխադրումների հետագծման համար (այսուհետ համապատասխանաբար՝ նավիգացիոն կապարակնիք, անդամ պետություններ), բաղկացած է՝
ա) փոխարինովի բազմակի օգտագործման կապարակնքման տարրից, որը բացառում է նավիգացիոն կապարակնիքի չարտոնված հեռացման հնարավորությունն առանց դրա կառուցվածքի ամբողջականության խախտման․
բ) բազմակի օգտագործման էլեկտրոնային բլոկից։
2. Նավիգացիոն կապարակնիքն ապահովում է կառավարման գործառույթը՝ օգտագործելով անդամ պետության իրավաբանական անձի տեղեկատվական համակարգի հնարավորությունները, որը, որպես ազգային օպերատոր, սահմանված է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և որն ապահովում է նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծումը (այսուհետ՝ ազգային օպերատոր), ինչը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ։
3. Նավիգացիոն կապարակնիքն ունի եզակի նույնականացման համար, որի մասին տեղեկատվությունը զետեղված է դրա կորպուսի վրա։
4. Նավիգացիոն կապարակնիքն ունի կապարակնքման տարրի ամբողջականության վիճակի ավտոմատ որոշման կամ այդ տարրի անջատման գործառույթ։
5. Նավիգացիոն կապարակնիքն ապահովում է հետևյալի ՝
ա) ազգային օպերատորի կողմից առաջադրվող ժամանակի միջակայքերում՝ տեղեկատվություն նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարի, դրա վիճակի (դրված, բացված կամ այլ վիճակ) մասին, գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերից ստացված տվյալների հիման վրա որոշված աշխարհագրական կոորդինատների (տեղակայման աշխարհագրական երկայնություն և լայնություն) մասին, շարժման արագության և ուղղության, բոլորուղու (երթևեկության երթուղու) մասին, այդ տվյալների ֆիքսման ամսաթվի և ժամի (UTC ձևաչափով) մասին, ինչպես նաև եւ սնուցման աղբյուրի (կուտակիչի) լիցքի մակարդակի և այլ ախտորոշիչ տվյալների մասին.
բ) անհապաղ՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված արտակարգ իրավիճակների և (կամ) նշված համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված չարտոնված գործողությունների մասին տեղեկատվության փոխանցումը։ Կապի բացակայության դեպքում, այդ թվում՝ ծածկույթի գոտուց դուրս գալու դեպքում, ապահովվում է նշված տեղեկատվության պահպանումը նավիգացիոն կապարակնիքի ներքին էներգաանկախ հիշողության մեջ և այդ տեղեկատվության անհապաղ ավտոմատ փոխանցումը՝ կապը վերականգնվելու դեպքում։
6. Նավիգացիոն կապարակնիքի գործելու համար շրջակա միջավայրի աշխատանքային ջերմաստիճանի ընդգրկույթը կազմում է մինուս 40 °C-ից մինչև պլյուս 70 °C: Եթե շրջակա միջավայրի ջերմաստիճանը նշված ընդգրկույթի սահմաններից դուրս է, ապա նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրը պահպանում է փակված վիճակը։
7. Նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի (կուտակիչի) ունակությունն ապահովում է նավիգացիոն կապարակնիքի գործելը շրջակա միջավայրի աշխատանքային ջերմաստիճանի ընդգրկույթում առնվազն 30 օր՝ ազգային օպերատորին առնվազն 2 ժամը 1 անգամ տեղեկատվությունը փոխանցվելու դեպքում և առնվազն 45 օր՝ առնվազն 4 ժամը 1 անգամ տեղեկատվությունը փոխանցվելու դեպքում։
Ղազախստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև 2 հազար կիլոմետրը չգերազանցող հեռավորությունների վրա ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների հետագծման համար թույլատրվում է նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը, որոնց սնուցման աղբյուրի ունակությունն ապահովում է նավիգացիոն կապարակնիքի գործելը շրջակա միջավայրի աշխատանքային ջերմաստիճանի ընդգրկույթում առնվազն 15 օր՝ ազգային օպերատորին առնվազն ժամը մեկ անգամ տեղեկատվությունը փոխանցվելու դեպքում և առնվազն 7 օր՝ առնվազն 30 րոպեն 1 անգամ տեղեկատվությունը փոխանցվելու դեպքում։
8. Նավիգացիոն կապարակնիքից տեղեկատվության փոխանցման պարբերականությունը կարող է համալրվել և փոփոխվել ավտոմատ կերպով՝ պայմանավորված գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերից (տեղակայման աշխարհագրական երկայնություն և լայնություն) ստացված տվյալների հիման վրա որոշված աշխարհագրական կոորդինատներով (աշխարհագրական գոտիներով), ինչպես նաև հեռավար՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը։
9. Նավիգացիոն կապարակնիքի էլեկտրոնային բլոկի կորպուսի կողմնակի մարմինների (փոշու) և ջրի ներթափանցումից պաշտպանվածության աստիճանը համապատասխանում է IP67 և ավելի բարձր ծածկագրին՝ «Պատյաններով ապահովվող պաշտպանության աստիճաններ (IP ծածկագիր)» ԳՕՍՏ 14254-2015 (IEC 60529:2013) միջպետական ստանդարտին համապատասխան։
10. Նավիգացիոն կապարակնիքի էլեկտրոնային բլոկի և կապարակնքման տարրի ֆիզիկական բնութագրերը և կառուցվածքային առանձնահատկությունները թույլ են տալիս այն կիրառել տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) դռների փակման հարմարանքների և բեռների զետեղարանների (բեռնախցիկների) փակման համակարգերի վրա, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, կամ տրանսպորտային միջոցի մեկ այլ տեղում (հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեսակի առանձնահատկությունները և փոխադրման տեխնոլոգիան), կամ հետագծման օբյեկտի վրա՝ առանց կապարակնքման տարրը վնասելու, դրա չարտոնված հեռացման և հետագծման օբյեկտներին չարտոնված մուտք գործելու հնարավորությունը բացառող եղանակով։
11. Կապարակնիքի տեղադրումն ու հանումն իրականացվում են ձեռքով՝ առանց օժանդակ գործիքների կիրառման։
12. Մետաղաճոպանի երկարությունը՝ այն որպես կապարակնքման տարր օգտագործելու դեպքում, կազմում է առնվազն 300 մմ։
13. Նավիգացիոն կապարակնիքի ծառայության (շահագործման) ժամկետը առնվազն 2 տարի է:
14. Նավիգացիոն կապարակնիքի էներգաանկախ հիշողության ընդհանուր ծավալը կազմում է առնվազն 128 ՄԲ, ընդ որում, տեղ է նախատեսվում ծառայողական տեղեկատվության (այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը, ազգային օպերատորի մասին տեղեկությունները, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ներառյալ ազգային օպերատորի գրանցման երկրի ծածկագիրը, բոլորուղու (երթևեկության երթուղու) գրառումը, կապարակնքման տարրի և կորպուսի ամբողջականության վիճակների գրառումը) պահպանման, ինչպես նաև ներքին ծրագրային ապահովման և էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի ու տեղեկությունների պահպանման համար։
15. Նավիգացիոն կապարակնիքն ապահովում է դրանում պարունակվող տեղեկատվությունը հատուկ սարքերով (ստացիոնար կամ շարժական՝ կարճ հեռահարության կապի ցանցերով) Bluetooth, NFC տեսակի անլար թվային կապի տեխնոլոգիաների միջոցով կարդալու գործառույթին, ինչպես նաև այդպիսի սարքերի իսկորոշման գործառույթին։
16. Նավիգացիոն կապարակնիքն ունի ներկառուցված մագնիս՝ այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) դռների փակման հարմարանքների մետաղական հիմքին ամրացնելու կամ բեռների զետեղարանների (բեռնախցիկների) փակման համակարգերի համար, որում գտնվում են հետագծման օբյեկտները, կամ հետագծման օբյեկտի վրա և (կամ) մեխանիզմ, հարմարանք, տեխնոլոգիական անցք՝ ոչ մետաղական հիմքերին ամրացնելու համար։
17. Նավիգացիոն կապարակնիքն արտադրված է անդամ պետությունների տարածքներում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: