Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.275.18
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.11.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2019 թ.

թիվ 50-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 17.01.24 թիվ 10-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (քաղ. ավիացիա) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23303

Բաժին 1. Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը

Բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը

Բեռի փոխադրման ուղղությունը

1-հանրապետությունից դուրս
2-դեպի հանրապետություն

Սակագինը, առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), (տոննա/կմ) (դրամ)

1

2

3

     

 

Ղեկավար՝

 ___________________  
 

(Ազգանուն, անուն)

 

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազոր անձ)՝

___________________  
 

(Ազգանուն, անուն)

 

 

 

« _ _ »____________20___թ.

(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 10-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) միջպետական արտահանում՝ երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,

2) միջպետական ներկրում՝ երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,

3) 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության վրա փոխադրման արժեքը:

7. Բեռնափոխադրման տեսակի համար լրացվում է հաշվետու ամսում յուրաքանչյուր անվանում բեռի փաստացի տարածության վրա փոխադրված մեկ տոննա բեռի առաքման սակագինն առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):

8. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, հեռավորության, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:

9. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25–ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

10. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ՝

1) սյունակ 1-ում լրացվում է փոխադրված բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը (տես՝ Աղյուսակ 1),

2) սյունակ 2-ում լրացվում է բեռի փոխադրման ուղղության ծածկագիրը՝ 1-հանրապետությունից դուրս, 2-դեպի հանրապետություն,

3) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր բեռի տեսակի փոխադրման սակագինն առանց ԱԱՀ-ի:

11. Սակագինը հաշվարկվում է բեռի տեսակի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա.

1) բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ),

2) տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:

 

Աղյուսակ 1

 

Բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը    

 

Բեռի տեսակը

Բեռի տեսակի ծածկագիրը

1

2

Փոստ, փաստաթղթեր

100

Սննդամթերք

105

Ոչ պարենային սպառողական ապրանքներ

110

Ուղևորների անձնական իրերը

115

Ծաղիկ, կանաչեղեն

120

Կենցաղային ապրանքներ

125

Սարքավորումներ

130

Հավաքական բեռներ (տարբեր պատվիրատուների փոքր բեռներ, որոնք տեղափոխվում են մեկ ուղղությամբ)

135

(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 10-Ն)