ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2023 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀԵՂՈՒԿԻ ՕԴԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՑՉԻ (ԴՐԱՅՔՈՒԼԵՐԻ) ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հեղուկի օդային հովացուցիչը (դրայքուլերը), որը կազմված է իրանից, որում տեղադրված են խողովակաձև ջերմափոխանակիչը և օդափոխիչը, որը նախատեսված է ջերմափոխանակչի միջով օդափոխիչից (օդափոխիչներից) մղվող շրջակա միջավայրի օդի անցման միջոցով ջերմափոխանակչում հեղուկի հովացման համար, և որն արդյունաբերության մեջ կիրառվում է տեխնոլոգիական սարքավորումների հովացման համար, ինչպես նաև օդափոխման և օդի լավորակման համակարգերում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8419 89 ենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|