041.0371.060897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1997 թ. թիվ 371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ անտոկոս փոխառությունների ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.04.00 N 152)
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ).
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար.
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ.
Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ).
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության Ա. Հովհաննիսյանի անվան ձեռնարկատերերի միության նախագահ (համաձայնությամբ).
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):
(1-ին կետը խմբ. 17.04.98 թիվ 186, 16.08.99 թիվ 484, փոփ., խմբ. 03.04.00 N 152)
2. Հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 669 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2000, N 152 | 03.04.2000, թիվ 371 | |
16.08.1999, թիվ 484 | 16.08.1999, թիվ 371 | |
17.04.1998, թիվ 186 | 17.04.1998, թիվ 371 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|