041.0371.060897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1997 թ. թիվ 371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկություններին աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկությունների միության նախագահ
Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
«Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):
(1-ին կետը խմբ. 17.04.98 թիվ 186)
2. Հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 669 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2000, N 152 | 03.04.2000, թիվ 371 | |
16.08.1999, թիվ 484 | 16.08.1999, թիվ 371 | |
17.04.1998, թիվ 186 | 17.04.1998, թիվ 371 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|