ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվար 2024 թվականի N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից՝ 223 508 866.20 (երկու հարյուր քսաներեք միլիոն հինգ հարյուր ութ հազար ութ հարյուր վաթսունվեց դրամ քսան լումա) դրամ գումարից վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը հաստատել 8 866.20 (ութ հազար ութ հարյուր վաթսունվեց դրամ քսան լումա) դրամ, իսկ 223 500 000 (երկու հարյուր քսաներեք միլիոն հինգ հարյուր հազար ) դրամ գումարը ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ ճանապարհային տրանսպորտ ծրագրով ասֆալտապատման աշխատանքների դիմաց վճարումներ կատարելու նպատակով:
3. Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 17 529 575 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր քսանինը հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) դրամ գումարը ուղղել համայնքի բյուջեի 2024 թվականի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
19 հունվար 2024 թ. ք. Հրազդան |
Հավելված Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ի N 04-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|