ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 26-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 5,816,682.0 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 5,792,699.4 հազ. դրամ գումարի չափով:
2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության՝ սույն որոշման 1-ին կետով նվազեցվող շահութաբաժնի պարտավորության (5,792,699.4 հազ. դրամ) չափով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը` իրականացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |