Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2023 թվականի

թիվ 87

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի» 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը․

չափանիշների ցանկը, որոնց պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ այլ անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության նպատակով բանկային երաշխիքներ տվող երաշխավորողները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրն» ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 87 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման նպատակով տեղեկատվության փոխանակման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության՝ պրինցիպալի (պոտենցիալ մատակարարի կամ այն մատակարարի, որին տրամադրվել է բանկային երաշխիք) անդամ պետության լիազորված մարմնի (այսուհետ՝ համապատասխանաբար անդամ պետություն, լիազորված մարմին) կողմից շահառուի (պատվիրատուի, որի օգտին տրամադրվել է բանկային երաշխիք) անդամ պետության լիազորված մարմին ուղարկման ենթակա տեղեկատվության՝ երաշխավորին շահառուի անդամ պետության՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի վեբ պորտալում տեղակայվող երաշխավորների ցանկում ընդգրկելու համար, եթե տեղակայման այլ տեղ նախատեսված չէ շահառուի անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ երաշխավորների ցանկ), և երաշխավորների ցանկից երաշխավորին հանելու մասին տեղեկատվության կազմը, ինչպես նաև նման տեղեկատվություն փոխանակելու կարգը։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են Համաձայնագրով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված հասկացություններ:

3. Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու այն լիազորված մարմինների փոխգործակցությունը, որոնց մասին տեղեկատվությունը՝ Համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, իրականացվում է սույն կարգով նախատեսված տեղեկատվության՝ թղթային կրիչով, լիազորված մարմնի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ստորագրությամբ, այն հասցեներով փոխանակման միջոցով, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։ Մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մեկ այլ անդամ պետության կողմից փոխադարձ ճանաչման ապահովման ժամանակ նման փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով։

 

II. Լիազորված մարմինների փոխգործակցությունը՝ երաշխավորներին երաշխավորների ցանկում ներառելու ժամանակ

 

4. Պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինն ուղարկում է շահառուի անդամ պետության լիազորված մարմին՝ Համաձայնագրի 3-րդ կետի պահանջներին համապատասխանող երաշխավորի մասին տեղեկատվությունը՝ նշելով երաշխավորի ամբողջական անվանումը, նրա գտնվելու վայրը և երաշխավորին՝ որպես անդամ պետության հարկ վճարողի նույնականացնող համարը։

5. Շահառուի անդամ պետության լիազորված մարմինը՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներառում է երաշխավորին երաշխավորների ցանկում։

 

III. Լիազորված մարմինների փոխգործակցությունը՝ երաշխավորներին երաշխավորների ցանկից հանելու ժամանակ

 

6. Պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինը՝ երաշխավորի առնչությամբ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի դեպքեր առաջանալու մասին տեղեկություններ ստանալու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի անդամ պետության լիազորված մարմին է ուղարկում երաշխավորների ցանկից հանելու ենթակա երաշխավորի մասին տեղեկատվությունը։ Այդպիսի տեղեկատվությունը պետք է պարունակի տեղեկություններ երաշխավորի մասին (ամբողջական անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև՝ որպես անդամ պետության հարկ վճարող անձի` նույնականացման համարը), ինչպես նաև այն դեպքի (դեպքերի) մասին, որը հիմք է այդ երաշխավորին երաշխավորների ցանկից հանելու համար։

7. Շահառուի անդամ պետության լիազորված մարմինը՝ սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հանում է երաշխավորին երաշխավորների ցանկից։

8. Շահառուի անդամ պետության լիազորված մարմնի կողմից երաշխավորի առնչությամբ՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի դեպքեր առաջանալու մասին տեղեկություններ ստանալու դեպքում, այդ տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկություններն ուղարկում է պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմին՝ նշելով երաշխավորի առնչությամբ սույն Կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև այն դեպքը (դեպքերը), որը հիմք է՝ այդ երաշխավորին երաշխավորների ցանկից հանելու համար։

Պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինը՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց քննումը, որի արդյունքում, այդ տեղեկությունները հաստատվելու դեպքում, շահառուի անդամ պետության լիազորված մարմին է ուղարկում երաշխավորի մասին սույն կարգի 6-րդ կետին համապատասխան տեղեկատվությունը՝ երաշխավորների ցանկից նրան հանելու նպատակով, այդ տեղեկությունները չհաստատվելու դեպքում՝ երաշխավորին երաշխավորի ցանկից հանելու համար հիմքերի բացակայության մասին տեղեկատվությունը։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 87 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Այն չափանիշների, որոնց պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ այլ անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության նպատակով բանկային երաշխիքներ տվող երաշխավորողները

 

1. Պրինցիպալի անդամ պետության երաշխավորի՝ շահառուի օրենսդրությանը համապատասխան՝ դատական կարգով հաստատված՝ «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի» շրջանակներում տրված բանկային երաշխիքով շահառուի նկատմամբ անհիմն չկատարված կամ ոչ ամբողջական ծավալով կատարված պարտավորությունների բացակայությունը վերջին 12 ամսվա ընթացքում։

2. Համապատասխանությունը հետևյալ պահանջներին՝

ա) երաշխավորի նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (մինչև 2023 թվականի հունվարի 1-ը՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված բանկերի համար՝ նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափի առկայությունը՝ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)․

բ) երաշխավորողի կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն արժեքը՝ 12,5 տոկոս։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: