Գլխավոր տեղեկություն
Համար
N 962-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 962-Ա

 

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Գեորգի Բայրամյանի (նույնականացման քարտ՝ D4004035) կողմից, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած Ռոբերտ Նազարեթյանին անհատույց հանձնելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված Ford Fusion SE մակնիշի ավտոմեքենայի (2017 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 3FA6P0H7XHR149752, 6,880 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,650 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 20.02.24 N 120-Ա)

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված ավտոմեքենայի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ