Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2024 թվականի N 12-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը և քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 44 դպրոց հասցեից առանձնացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ֆիոլետովո, 2-րդ փողոց, 44/1 հասցեում գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11102023-06-0074 վկայական) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ֆիոլետովո համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

1) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Ֆիոլետովո համայնքի միջոցների հաշվին.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ