041.0371.060897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1997 թ. թիվ 371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Նանագուլյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Է. Մուրադյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Գ. Եղիազարյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) | |
Ն. Երիցյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ | |
Ա. Վարդանյան | - ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ | |
Տ. Սարգսյան | - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ | |
Բ. Հարությունյան | - Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալության տնօրեն |
2. Հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 669 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2000, N 152 | 03.04.2000, թիվ 371 | |
16.08.1999, թիվ 484 | 16.08.1999, թիվ 371 | |
17.04.1998, թիվ 186 | 17.04.1998, թիվ 371 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|