ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2346-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետություն–մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ оրենք) 12-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը» (այսուհետ՝ ծրագիր)՝ հաշվի առնելով, որ ծրագիրը համապատասխանում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին, մասնավորապես՝
1) ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորման՝
ա․ ապահովում է մասնավոր և հանրային գործընկերների միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28–ի N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ ՊՄԳ ընթացակարգ) սահմանված սկզբունքների,
բ․ Հայաստանի Հանրապետության համար ապահովում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային՝ 9 (ինը) տոկոս դրույքից բարձր տնտեսական շահութաբերության ներքին դրույք,
գ․ փողի դիմաց արժեքը մեծ է զրոյից․
2) ծրագիրը գնահատվել և ընտրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաստատվել Հայաստանի Հանրապետության հանրային ներդրումային կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի և հոկտեմբերի 6-ի նիստի N 4 արձանագրությամբ․
3) առկա է ֆիսկալ մատչելի լինելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը։
2. Ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացնել բաց ընթացակարգով՝ երկփուլ մրցույթի միջոցով։
3. Հաստատել`
1) ծրագրի ռիսկերի մատրիցը՝ համաձայն N 1.1 հավելվածի` անգլերեն, N 1.2 հավելվածի` հայերեն, N 1.3 հավելվածի` ռուսերեն․
2) ծրագրի՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի նախագիծը (այսուհետ՝ ՊՄԳ պայմանագրի նախագիծ)՝ ներառյալ պայմանագրի ապահովումը բանկային երաշխիքի ձևով` համաձայն N 2.1 հավելվածի` անգլերեն, N 2.2 հավելվածի` հայերեն, N 2.3 հավելվածի` ռուսերեն․
3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում կիրառվող որակավորման պահանջները՝ համաձայն N 3.1 հավելվածի` անգլերեն, N 3.2 հավելվածի` հայերեն, N 3.3 հավելվածի` ռուսերեն․
4) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի տեխնիկական պահանջները՝ համաձայն N 4.1 հավելվածի` անգլերեն, N 4.2 հավելվածի` հայերեն, N 4.3 հավելվածի` ռուսերեն․
5) գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և դրանց տրվող կշիռները, հաղթող հայտատուի որոշման կարգը՝ համաձայն N 5.1 հավելվածի` անգլերեն, N 5.2 հավելվածի` հայերեն, N 5.3 հավելվածի` ռուսերեն․
6) ծրագրի գնահատող հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 6.1 հավելվածի` անգլերեն, N 6.2 հավելվածի` հայերեն, N 6.3 հավելվածի` ռուսերեն:
4. Սահմանել, որ՝
1) ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջը տրամադրվող պետական աջակցության տեսակները սահմանվում են ՊՄԳ պայմանագրի նախագծով, մասնավորապես՝
ա․ վճարման երաշխիքը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 12.3-րդ կետի,
բ․ փոխարժեքի և գնաճի տատանման երաշխիքը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 10.3-րդ կետի,
գ․ ծրագրի ակտիվների փոխանցում մասնավոր գործընկերոջը՝ ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 4-րդ բաժնի․
2) վերջնական սպառողների համար կենսաչափական անձնագրերի և (կամ) նույնականացման քարտերի տրամադրման մասով գործելու են ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ խոցելի խմբերի սուբսիդավորումը և գործող արտոնությունները:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2024 թվականի հունվարի 3-ն ապահովել օրենքի և ՊՄԳ ընթացակարգի համաձայն և սույն որոշման 7-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան ծրագրի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի հայտարարության հրապարակումը, տարածումը և շուկայի հնարավոր մասնակիցներին ծանուցումը։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի ավարտը մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 203-րդ կետով սահմանված ժամանակացույցի 4-րդ կետով նախատեսված՝ ՊՄԳ պայմանագրի կառավարման ուղեցույցը՝ ներառյալ հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման սկզբունքները և պահանջները, որը սույն ծրագրի համար համարվում է ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 176-րդ կետով սահմանված հաշվետվության ձև։
7. Սույն որոշման բոլոր հավելվածները հաստատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ սահմանելով, որ սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում տարընկալումների կամ հակասությունների դեպքում գերակայող լեզու է լինելու անգլերենը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.10.2024, N 1583-Ա | 09.10.2024, N 2346-Ա | |
08.08.2024, N 1227-Ա | 09.08.2024, N 2346-Ա | |
07.03.2024, N 350-Ա | 13.03.2024, N 2346-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|