ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 02-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ 2024 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 Թ. N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 89-90-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել՝ Ապարան համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը` 49.414.280,40 դրամ, որից` վարչական մասով` 26.395.627,10 դրամ, ֆոնդային մասով` 23.018.653,30 դրամ` համաձայն հատված 4-ի:
2. Համայնքի 2024թ. բյուջեն եկամուտների և ծախսերի մասերով ավելացնել 49.414.280 դրամով, որից՝ 26.395.627,10 դրամն ուղղել վարչական մասի 2023թ. պարտքային պարտավորությունների կատարմանը, 18.653,30 դրամը՝ 2023թ. կապիտալ ծախսերի պարտքային պարտավորությունների կատարմանը, իսկ 23.000.000 դրամը՝ միջազգային համագործակցության շրջանակներում համայնքին հատկացված՝ սոցիալական ծառայությունների հասանելիության ու ներառականության և թափոնների կառավարման համակարգի ներդրման դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը՝ համաձայն հատված 5-ի:
3. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը ձևավորել 260.802.300 դրամի չափով, որից՝
3.1. 10.802.300 դրամն ուղղել վարչական բյուջե, որից 8.086.242,90 դրամը պարտքային պարտավորությունների կատարման համար, իսկ 2.716.058,10 դրամը՝ ընթացիկ ծախսերի:
3.2. 250.000.000 դրամն ուղղել ֆոնդային բյուջե՝ կապիտալ ծախսերի պարտքային պարտավորությունների կատարման համար:
4. Հաստատել՝ համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերով 2023թ. պարտքային պարտավորությունները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
5. «Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու 22.12.2023թ. N 161-Ն որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն N 2,3,4,5,6 հատվածների:
Ավագանի՝ | (Կողմ-14), | (Դեմ-0), |
(Ձեռնպահ-0) |
Սեդրակյան Հայկ Կարապետյան Արկադի Գեղամյան Խաչիկ Ենոքյան Դավիթ Ավդալյան Արարատ Խալաթյան Արթուր Մխիթարյան Վարդան Մանուկյան Աղաբեկ Մակարյան Վահան Սարգսյան Արշակ Սաֆարյան Սևակ Կարապետյան Արտյոմ Սարգսյան Սուրեն Ասատրյան Արամ |
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ |
Ա. Գ. Կարապետյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2024 թվական: