Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.01.2024
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.01.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ՀՈՒՆՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 03-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 Թ. «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով Պետության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ապարան համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների կատարման համար հատկացված 104.330.304 հզ դրամ ֆինանսավորումը.

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

 

1. Ապարան համայնքի 2024թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 104.330.304 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.

բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 104.330.304 հզ. դրամով:

2. «Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

 

Ավագանի՝

(Կողմ-14),

(Դեմ-0), (Ձեռնպահ-0)
 

 

Սեդրակյան Հայկ

Կարապետյան Արկադի

Գեղամյան Խաչիկ

Ենոքյան Դավիթ

Ավդալյան Արարատ

Խալաթյան Արթուր

Մխիթարյան Վարդան

Մանուկյան Աղաբեկ

Մակարյան Վահան

Սարգսյան Արշակ

Սաֆարյան Սևակ

Կարապետյան Արտյոմ

Սարգսյան Սուրեն

Ասատրյան Արամ

   

 

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ`

Ա. Գ. Կարապետյան

 

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

15.01.2024 թ. որոշման

 

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

15.01.2024 թ. որոշման

 

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

15.01.2024 թ. որոշման

 

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

15.01.2024 թ. որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան