Գլխավոր տեղեկություն
Համար
N 2324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2324-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետին, 9-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«բացառությամբ այն դեպքերի, երբ նշված գերազանցումն առաջանում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հաշվարկներում կիրառված փոխարժեքի և արտարժութային ծախսերի հաշվառման համար կիրառված փաստացի փոխարժեքի տարբերության արդյունքում:»:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ որպես ծրագրի պատասխանատու և միջոցառման կատարող ՀՀ մարզպետարանների անվանումները փոխարինել ՀՀ մարզպետի աշխատակազմի անվանումներով:

3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 և N 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1-11 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 5 հավելվածի N 6 աղյուսակում 1212 ծրագրի 12028 միջոցառման՝ «Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ծառայություններ», «Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքներ» և «Վերգետնյա էլեկտրոտրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցում» տողերի անվանումները փոխարինել համապատասխանաբար՝ «Վերգետնյա էլեկտրոտրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցում», «Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ծառայություններ» և «Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքներ» անվանումներով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 8 հավելվածում 1232 ծրագրի 12001 միջոցառման «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և կանաչ էներգիայի զարգացմանը նպաստող դրամաշնորհային ծրագրի կառավարում» անվանումը և «53,704.4» գումարը փոխարինել «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլ» անվանումով և «785,160.0» գումարով:

6. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում Ընդամենը տողի «435,757,840.4» թիվը փոխել «435,832,639.9» թվով, «323,346,997.6» թիվը փոխել «323,172,560.0» թվով, «85,538,766.4» թիվը փոխել «73,464,239.4» թվով, «21,684,990.1» թիվը փոխել «34,008,754.2» թվով: ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ տողի «38,723,715.9» թիվը փոխել «38,673,715.9» թվով, «5,399,338.3» թիվը փոխել «5,349,338.3» թվով, 1183 ծրագրի 32012 միջոցառման «1,161,150.0» թիվը փոխել «1,111,150.0» թվով, ՀՀ Տավուշի մարզ տողի «100,000.0» թիվը փոխել «50,000.0» թվով և հանել ««Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ» տողը՝ «50,000.0» ֆինանսական ցուցանիշով: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ տողի «279,120,100.6» թիվը փոխել «266,746,336.5» թվով, «1,129,800.0» թիվը փոխել «13,503,564.1» թվով, 1169 ծրագրի 31001 միջոցառման «279,120,100.6» թիվը փոխել «266,746,336.5» թվով, Ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռքբերում սյան «0» թիվը փոխել «12,373,764.1» թվով: ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ տողի «4,130,975.7» թիվը փոխել «3,374,249.4» թվով, «57,517,818.5» թիվը փոխել «58,274,544.8» թվով, 1072 ծրագրի 31010 միջոցառման «1,249,698.3» թիվը փոխել «492,972» թվով, «1,997,056.3» թիվը փոխել «2,753,782.6» թվով: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ տողի «12,831,253.3» թիվը փոխել «12,956,052.8» թվով, 1139 ծրագրի 11001 միջոցառման Ընդամենը սյան «12,831,253.3» թիվը փոխել «12,956,052.8» թվով, Վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ սյան «12,831,253.3» թիվը փոխել «0» թվով, Կառուցման աշխատանքներ սյան «0» թիվը փոխել «12,956,052.8» թվով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 13.9 հավելվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 20 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 77-Ն որոշմանը կից ներկայացված N 5 հավելվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 12 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 214-Ն որոշման NN 2 և 6 հավելվածներում 1168 ծրագրի 11013 միջոցառման «240,542.9» թիվը փոխարինել «210,542.9» թվով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 349-Ն որոշման հավելվածներում 1091 ծրագրի «11005» միջոցառման դասիչը փոխարինել «11010» դասիչով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 517-Ն որոշման N 5 հավելվածը հանել.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 640-Ն որոշման N 11 հավելվածում 1139 ծրագրի 11001 միջոցառման տնտեսագիտական դասակարգման «Պահուստային միջոցներ» հոդվածը փոխարինել «Շենքեր և շինությունների շինարարություն» հոդվածով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 683-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 և 10 հավելվածների առաջին կիսամյակ սյունակում նշված «(200,000.0)» թվերը փոխարինել «0.0» թվով, N 4 հավելվածի առաջին կիսամյակ սյունակում նշված «1» թիվը փոխարինել «0» թվով, իսկ NN 6 և 7 հավելվածների առաջին կիսամյակ սյունակում նշված «(100,000.0)» թվերը փոխարինել «0.0» թվով.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 779-Ն որոշմանն ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 13 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 815-Ն որոշման N 5 հավելվածում 1012 ծրագրի 31002 միջոցառման մասով ավելացնել «Համակարգչային սարքավորումներ, հատ» արդյունքի չափորոշիչի տողը, իսկ տարի սյունակում նշված տողի դիմաց նշել «421» թիվը։ Միաժամանակ որոշման մեջ ավելացնել N 7 հավելվածը՝ համաձայն N 14 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 879-Ն որոշման հավելվածներում 1111 ծրագրի «11005» միջոցառման դասիչը փոխարինել «11006» դասիչով.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին» N 887-Ն որոշմանը կից ներկայացված N 6 հավելվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 15 հավելվածի.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 921-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 937-Ն որոշման հավելվածներում հեռացնել «առաջին կիսամյակ» սյունակները.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 972-Ն որոշման N 3 հավելվածում 1205 ծրագրի 12001. Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ միջոցառման առաջին կիսամյակ, ինը ամիս, տարի սյունակի «(279,600.0)», «(279,600.0)», «(243,248.0)» թվերը փոխարինել համապատասխանաբար «1,325,000.0» «1,325,000.0», «0» թվերով.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 979-Ն որոշման NN 1, 2, 4, 5 և 7 հավելվածներից հեռացնել առաջին կիսամյակ սյունակը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1009-Ն որոշման հավելվածներում հեռացնել «առաջին կիսամյակ» սյունակները.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1075-Ն որոշման N 2 հավելվածում ներառված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածը փոխարինել «Պահուստային միջոցներ» հոդվածով.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1114-Ն որոշման նախաբանում «7-րդ հոդվածի 11-րդ մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերով, 1-ին կետում «N 1 հավելվածի NN 2 և 5 աղյուսակներում» բառերը փոխարինել «N 1 հավելվածի N 2 աղյուսակում» բառերով և հանել N 5 հավելվածը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Հողամասեր հետ վերցնելու, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնելու, կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1137-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածներում հեռացնել «առաջին կիսամյակ» սյունակները.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1176-Ն որոշման հավելվածներում 1168 ծրագրի «11015» միջոցառման դասիչը փոխարինել «11025» դասիչով.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1180-Ն որոշմանը կից ներկայացված N 4 հավելվածում ներառված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածը փոխարինել «Պահուստային միջոցներ» հոդվածով.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1181-Ն որոշման NN 2 և 5 հավելվածներում 1148 ծրագրի 12002 միջոցառման ինն ամիս և տարի սյունակներում ըստ կատարողների ՀՀ Կոտայքի մարզպետարանի գծով «4,260․03» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «4,260․0» ցուցանիշով, ՀՀ Սյունիքի մարզպետարանի գծով «1,805․44» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «1,805․5» ցուցանիշով և ՀՀ Տավուշի մարզպետարանի գծով «1,706․03» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «1,706․ 0» ցուցանիշով.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1353-Ն որոշման NN 1, 2, 5, 6 և 7 հավելվածներում 1093 ծրագրի «11006» միջոցառման դասիչը փոխարինել «11008» դասիչով.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1406-Ն որոշման N 2 հավելվածում «266.3» թիվը փոխարինել «266.4» թվով.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1439-Ն որոշման NN 1, 2, 5, 6 և 7 հավելվածներում 1093 ծրագրի «11005» միջոցառման դասիչը փոխարինել «11009» դասիչով.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1446-Ն որոշման N 10 հավելվածում 1049 ծրագրի 21001 միջոցառման մասով «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տողում ինն ամիս սյունակում նշված «6,473,999.7» թիվը փոխարինել «6,437,488.8» թվով, տարի սյունակում նշված «7,102,276.0» թիվը փոխարինել «7,065,765.1» թվով, միաժամանակ ավելացնել «Նախագծահետազոտական ծախսեր» տողը՝ ինն ամիս սյունակում նշված տողի դիմաց նշելով «36,510.9» թիվը, իսկ տարի սյունակում՝ «36,510.9» թիվը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու մասին» N 1447-Ն որոշման ներկայացված N 1 հավելվածում ինն ամիս սյան «Պետական բյուջեի միջոցների փոփոխություն» տողում «4,000,000.0» թիվը փոխել «0» թվով, «Պետական բյուջեի միջոցների փոփոխություն» տողից հետո ավելացնել նոր տող «Ժամանակավորապես ազատ միջոցներ» բովանդակությամբ և ինն ամիս սյան մեջ նշել «4,000,000.0» թիվը.

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1466-Ն որոշման վերնագրում «ՀՀ ներքին գործերի նախարարությանը» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերով.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և թույլտվություն տալու մասին» N 1483-Ն որոշման N 1 հավելվածում 1126 ծրագրի 31003. Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում միջոցառման համապատասխան տողերում «Շենքեր և շինությունների շինարարություն» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերով: N 3 հավելվածում ՀՀ Կոտայքի մարզ և «Չարենցավան ԲԿ» ՓԲԸ» գծով «կառուցման աշխատանքների սյունակում նշված «207,900.00» թիվը փոխարինել «0.00» թվով, իսկ «վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ սյունակում՝ «0.00» թիվը փոխարինել «207,900.00» թվով.

29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1553-Ն որոշման N 3 հավելվածում 1212 ծրագրի 12025 միջոցառման «04 05 05» գործառական դասակարգումը փոխարինել «01 08 01» դասակարգմամբ՝ համապատասխանաբար փոխելով անվանումները, որոշման NN 3, 4 և 6 հավելվածներում «Վայոց Ձորի մարզպետարան» բառերը փոխարինել «ՀՀ Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ» բառերով, իսկ N 4 հավելվածից հեռացնել ըստ կատարողների «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» տողը՝ համապատասխան ֆինանսական ցուցանիշներով.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1554-Ն որոշման 2-րդ կետում ««12002․ ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամների պատվովճարների տրամադրում»,» բառերից հետո ավելացնել ««32001․ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տեխնիկական հագեցվածության բարելավում և արդիականացում»,» բառերը.

31) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում ու փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1559-Ն որոշման NN 1, 3, 6 և 7 հավելվածներից անհրաժեշտ է հանել 1139 ծրագրի 11001 միջոցառումը, իսկ N 3 հավելվածում 1148 ծրագրի 11005 միջոցառման համար ավելացնել պատասխանատու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

32) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1586-Ն որոշմանն ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 16 հավելվածի.

33) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1469-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1628-Ն որոշման N 1 հավելվածում «(1,800,091.3)» թիվը փոխարինել «1,800,091.3» թվով.

34) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1659-Ն որոշմանը կից ներկայացված հավելվածներում «1205» ծրագրի «12035» միջոցառման դասիչը փոխարինել «12036» միջոցառման դասիչով.

35) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1670-Ն որոշման հավելվածներում հեռացնել «ինն ամիս» սյունակները.

36) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1764-Ն որոշման NN 1, 3 և 4 հավելվածներում «Իսրայելում ստեղծված իրավիճակով պայմանավորված Թել Ավիվ քաղաքից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դեպի Երևան տեղափոխում» արտահայտությունը փոխարինել «Մարդասիրական թռիչքների իրականացում», իսկ որոշման NN 3 և 4 հավելվածներում «Ավիաչվերթների իրականացում, քանակ» բառերը փոխարինել «Թել-ավիվ (Իսրայել)-Երևան իրականացված ավիաչվերթների քանակ, հատ»-ով.

37) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1812-Ն որոշման N 1 հավելվածի «1139» տողում «(500,000.0)» թիվը փոխարինել «(569,969.4)» թվով, իսկ NN 2, 3, 5 և 6 հավելվածներում 1126 ծրագրի «12005. Առողջապահական կազմակերպություններում անձեռնմխելի պաշարների ապահովման համար ծախսերի փոխհատուցում» միջոցառմանն ուղղվող 69,969.4 հազ. դրամի վերաբաշխումն իրականացնել՝ ներգրավելով (մուտքը և ելքը իրականացնելով) բյուջետային 1139 ծրագրի «11001. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառումը.

38) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1851-Ն որոշման N 2 և N 3 հավելվածում նշված միջոցառման տեսակը՝ «Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերումից ելքեր» փոխարեն նշել «Բաժնեմասերի ձեռքբերում».

39) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» և «Սևան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1903-Ն որոշման N 2 հավելվածում ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ում տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառում» տողից հանել «-ում տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառում» բառերը.

40) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1906-Ն որոշման N 2 հավելվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով 1183 ծրագրի 32012 միջոցառման «Վարչական սարքավորումներ» հոդվածի «70,178.8» թիվը փոխարինել «235,421.6» թվով.

41) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1911-Ն որոշման հավելվածներում 1079 ծրագրի «11016» միջոցառման դասիչը փոխարինել «11017» դասիչով.

42) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1936-Ն որոշման N 3 և N 7 հավելվածներում 1103 ծրագրի 11002 միջոցառման 06 01 01 գործառական դասակարգումը փոխարինել 04 04 03 դասակարգմամբ՝ համապատասխանաբար փոխելով անվանումները.

43) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացումներ և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1954-Ն որոշման N 2 հավելվածում «(439,136.6)» թիվը փոխարինել «(439,136.5)» թվով, «(374,642.0)» թիվը՝ «(374,641.9)»-ով, նույն հավելվածի ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ մասով «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների շինարարություն» բառերով, N 3 հավելվածում «43,989.0» թիվը փոխարինել «66,343.1»-ով, «303,062.9» թիվը՝ «280,708.8»-ով, «վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ» սյունակում նշված «22,354.1» թիվը նշել «0.0», իսկ «կառուցման աշխատանքներ» սյունակում «ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ» և «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ» տողերում նշել համապատասխանաբար «22,354.1» թիվը, NN 1, 2, 3, 4, 8, 9 և 10 հավելվածներում 1049 ծրագրի 21019 միջոցառման գծով ներկայացված «(332,631.8)» թիվը փոխարինել «(332,631.7)» թվով, 1212 ծրագրի մասով «1,173,000.6»-ը փոխարինել «1,173,000.5»-ով, 32001 միջոցառման գծով «1,119,167.1»-ը փոխարինել «1,119,167.0»-ով.

44) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2099-Ն որոշման NN 5 և 6 հավելվածներում 1011 ծրագրի «11003. Սոցիալական դեպքի վարման ծառայության ձեռքբերում» միջոցառման «Արդյունքի չափորոշիչներ» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝ «Տունայցերի թիվ, այդ թվում» տողում «0» թիվը փոխարինել «(105,907)» թվով, «Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում» տողում «(10,590)» թիվը փոխարինել «(71,150)» թվով, «Զբաղվածության պետական ծրագրերի գնահատման համակարգում» տողում «(71,150)» թիվը փոխարինել «7,064» թվով, «Հաշմանդամության գնահատման համակարգում» տողում «7,064» թիվը փոխարինել «(41,821)» թվով, «Տնայցի արդյունքում սոցիալական ծառայություն ստացած ընտանիքների (անձանց) թիվը» տողում «(41,821)» թիվը փոխարինել «(58,000)» թվով, «Գնահատված կարիքների թիվը (տոկոս) տնայցերի նկատմամբ» տողում «(58,000)» թիվը փոխարինել «0» թվով: N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 17 հավելվածի.

45) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին» N 2103-Ն որոշման N 9 հավելվածում «1004» ծրագրի «11009» «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» միջոցառման անվանումը փոխարինել «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման դրամաշնորհային ծրագիր» անվանմամբ.

46) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2139-Ն որոշմանն ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 18 հավելվածի.

47) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2140-Ն որոշմանն ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 19 հավելվածի.

48) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29 N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության դատախազությանը գումար հատկացնելու մասին» N 2188-Ն որոշման NN 3 և 4 հավելվածների 1013. ծրագրի 11001 միջոցառման գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների հետևյալ տողերն իրենց ցուցանիշներով հանել՝ «Իրենց բարդությամբ պարզ փորձաքննությունների տեսակարար կշիռը` փորձաքննությամբ տրված եզրակացությունների ընդհանուր քանակի մեջ, տոկոս -30», «Իրենց բարդությամբ միջին բարդության փորձաքննությունների տեսակարար կշիռը` փորձաքննությամբ տրված եզրակացությունների ընդհանուր քանակի մեջ, տոկոս40», «Իրենց բարդությամբ բարդ փորձաքննությունների տեսակարար կշիռը` փորձաքննությամբ տրված եզրակացությունների ընդհանուր քանակի մեջ, տոկոս -30», «Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն՝ ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդների կիրառմամբ ստացվելիք արդյունքը, տոկոս100», «Փորձաքննության կատարման ժամկետը ելակետային տվյալների (օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր՝ համեմատական հետազոտման համար) ստացման օրվանից բարդության տեսանկյունից պարզ փորձաքննության դեպքում, կատարման առավելագույն ժամկետ, օր -10», «Փորձաքննության կատարման ժամկետը ելակետային տվյալների (օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր՝ համեմատական հետազոտման համար) ստացման օրվանից բարդության տեսանկյունից միջին բարդության փորձաքննության դեպքում, կատարման առավելագույն ժամկետ, օր –15», «Փորձաքննության կատարման ժամկետը ելակետային տվյալների (օբյեկտներ, նմուշներ և այլ նյութեր՝ համեմատական հետազոտման համար) ստացման օրվանից բարդության տեսանկյունից բարդ փորձաքննության դեպքում, կատարման առավելագույն ժամկետ, օր- 25», «Նախաձեռնողին տեղեկացմամբ 25 օրը գերազանցող փորձաքննությունների տեսակարար կշիռը, տոկոս -10» և «մեկ փորձաքննության կատարման միջին արժեք (հազ. դրամ)»-56.3 ցուցանիշը փոխարինել 9.1 ցուցանիշով.

49) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում ու փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2189-Ն որոշման N 2 հավելվածում 1136 ծրագրի 11015 միջոցառման համար ավելացնել պատասխանատու՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ 1165 ծրագրի 11003 միջոցառման համար ավելացնել պատասխանատու՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.

50) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2220-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներում 1146 ծրագրի 12004 միջոցառման գծով «(10,017․02)» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «(10,017․0)» ցուցանիշով և 12015 միջոցառման գծով «2,741․42» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «2,741․4» ցուցանիշով։ N 2 հավելվածում 1146 ծրագրի 12004 միջոցառման գծով «(10,017․02)» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «(10,017․0)» ցուցանիշով, «10,017․02» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «10,017․0» ցուցանիշով, «5,841․02» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «5,841․0» ցուցանիշով և 12015 միջոցառման գծով «2,741․42» ֆինանսական ցուցանիշը փոխարինել «2,741․4» ցուցանիշով.

51) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 2223-Ն որոշման N 5 հավելվածի եկամտատեսակը սյունից հանել «Պետական սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելիս վճարված վարձակալական վճարներ, որոնք թողնվում են վարձակալների՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրինությանը՝ որպես կամավոր գույքային վճար» բառակապակցությունը.

52) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2236-Ն որոշման NN 2 և 6 հավելվածներում «ՀՀ Տավուշի մարզպետարան» բառերը փոխարինել «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ» բառերով.

53) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ, վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2237-Ն որոշման NN 4, 5, և 6 հավելվածներում «5,300,000.0» թիվը փոխարինել «5,128,000.0» թվով, «5,500,000.0» թիվը՝ «5,672,000.0» թվով.

54) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2253-Ն որոշման NN 1, 2, 5 և 6 հավելվածներում 1045 ծրագրի 12011 միջոցառման դասիչը փոխարինել 12014 դասիչով.

55) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2259-Ն որոշման NN 1, 2, 4 և 5 հավելվածներում 1005 ծրագրի «12003. Զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվող պարգևավճար» միջոցառման համապատասխան տողերում «(16,358.0)» թիվը փոխարինել «(16,357.97)» թվով: NN 4 և 5 հավելվածներում 1088 ծրագրի «12019. Զբաղվածության խթանման միջոցառում» միջոցառման «Արդյունքի չափորոշիչներ» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները՝ «ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամ» տողում «(3.0)» թիվը փոխարինել «(140)» թվով, «ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամ» տողից հետո ավելացնել հետևյալ տողերը՝ «հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝», «հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար իրականացվում է աշխատատեղի հարմարեցում», «2023 թ. ֆինանսավորման ենթակա պայմանագրերի թիվ, հատ» համապատասխանաբար «տարի» սյունակում ավելացնել «(63)» , «(45)», «(69)» թվերը.

56) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2262-Ն որոշման 1134 ծրագրի 11001 միջոցառման գծով N 1 հավելվածում «(499,068.6)» և «(427,544.4)» թվերը փոխարինել համապատասխանաբար «(421,654.2)» և «(350,130.0)» թվերով, N 3 հավելվածում «(427,544.4)» թիվը փոխարինել «(350,130.0)» թվով, NN 4 և 11 հավելվածներում «(78,095.7)» թիվը փոխարինել «(681.3)» թվով, N 5 հավելվածում «(78,095.7)», «(5,706.9)», «(28,722.1)», «(13,604.2)», «(200.0)», «(1,344.2)», «(1,045.0)», «(300.0)», «(10,715.0)», «(2,426.0)», «(8,673.7)», «(1,820.0)», «(6,853.7)», «(1,781.0)», «(955.0)», «(826.0)», «(2,237.2)», «(425.0)», «(1,667.2)», «(145.0)», «(43,666.7)» և (43,473.0) թվերը փոխարինել համապատասխանաբար «(681.3)», «0», «(487.6)», «(206.7)», «(33.0)», «(34.2)», «(139.5)», «0», «0», «0», «(260.7)», «(74.0», «(186.7)», «0», «0», «0», «(20.2)», «0», «(0.2)», «(20.0)», «(193.7)» և «0» թվերով, N 6 հավելվածում «վարկային միջոցներ» սյունակում զրոյացնել բոլոր թվերը: N 11 հավելվածում 1187-12012 միջոցառման «Ձեռք բերվող մանր եղջերավոր տոհմային կենդանիների քանակ, գլուխ» տողի դիմաց «(580)» թիվը փոխարինել «(504)» թվով.

57) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, գնման պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2268-Ն որոշման N 3 հավելվածում 1023 ծրագրի 11005 միջոցառման համար ավելացնել գործառական հետևյալ դասակարգումը՝ 06 խումբ (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)), 01 դաս (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)), իսկ N 6 հավելվածում «Խումբ N 01»-ը փոխարինել «Խումբ N 06»-ով և «Դաս N 02»-ը փոխարինել «Դաս N 01»-ով:

9. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման (այսուհետ՝ սույն կետում N 2111-Ն որոշում) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ՝ օրենք) N 1 հավելվածի N 2 աղյուսակի և նույն օրենքի այլ աղյուսակների ու հավելվածների, ինչպես նաև N 2111-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ աղյուսակների ու հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել համապատասխանաբար օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով և N 2111-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ և գնումների պլանի ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները և գնումների պլանի ցուցանիշները:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 10.1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 77-Ն որոշման»:

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 779-Ն որոշման»:

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 815-Ն որոշման»:

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 887-Ն որոշման»:

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1586-Ն որոշման»:

 

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2099-Ն որոշման»:

 

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2139-Ն որոշման»:

 

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2140-Ն որոշման»:

 

 

Հավելված N 20

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2324-Ն որոշման

 

 

«Հավելված N 13.9

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: