Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-200-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1391
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «25000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը «գործավարձով» բառից հետո լրացնել «և ժամավճարով» բառերով.

2) երկրորդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «179 դրամ» բառերով.

3) երրորդ պարբերության «161 դրամ» բառերը փոխարինել «199 դրամ» բառերով.

4) չորրորդ պարբերության «242 դրամ» բառերը փոխարինել «298 դրամ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-200-Ն