Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 53-Ն

 

ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 3-րդ սյունակում նշված մարմինների՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություն ունենալը ենթադրում է հաստատել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի գրասենյակների), պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող անձանց թույլատրել ծանոթանալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, գաղտնի տեղեկությունները փոխանցել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, գաղտնագրել պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունները, գաղտնազերծել իրենց կողմից գաղտնագրված տեղեկությունները, ըստ անհրաժեշտության, գաղտնազերծված տեղեկությունները հանձնել Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը, հրապարակման ուղարկել իրենց կողմից գաղտնազերծված իրավական ակտերը։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 11-ի N 53-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված մարմինները

1

2

3

1. ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.

Զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

2.

Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ անվտանգության խորհուրդ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

3.

Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

4.

Զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

5.

Զինված ուժերի և այլ զորքերի ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

6.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայություններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

7.

Ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

8.

Սպառազինության և ռազմական տեխնիկան մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի, պատրաստման, գտնվելու վայրը, կիրառման կամ շահագործման ուղղությունները բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

9.

Զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, սպառազինությունը, ապահովման և մարտունակության վիճակը, անձնակազմի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական այլ միջոցների, նյութական միջոցների (վառելիքաքսուկային և այլ միջոցներ) թվաքանակը բացահայտող տեղեկությունները, բացառությամբ, երբ նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման` ՀՀ միջազգային պարտավորությունների

համաձայն

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայություններ

10.

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգին և ցանցերին վերաբերող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

11.

Զինված ուժերը, այլ զորքերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

12.

Հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Կառավարման պահեստային կետեր ունեցող պետական մարմիններ

13.

Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

14.

Ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

15.

ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

Պետական կառավարման համակարգի

մարմիններ՝ համակարգվող ոլորտի մասով

16.

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործունեության կազմակերպման և իրականացման հիմնական ձևերն ու մեթոդները, պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17.

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ անվտանգության խորհուրդ

18.

Ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկությունները, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

19.

Ռազմական դրության ժամանակ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության ուղղությունները կամ տնտեսական ծավալը, ինչպես նաև այդ հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմազորահավաքային փոխներգործությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20.

Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական` պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտե

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

21.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

22.

Պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով կազմակերպությունների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

23.

Պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

24.

Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի, տարահանման երթուղիների և տեղաբաշխման վայրերի ու դրանց հնարավորությունների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

25.

Քաղաքացիական պաշտպանության պլանների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

26.

Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների՝ զորահավաքային առաջադրանքների կատարումը համակարգող պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

27.

Տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

28.

Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

29.

Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով իրականացվող հիդրոօդերևութաբանության և երկրաֆիզիկայի բնագավառում աշխատանքների, ինչպես նաև հատուկ երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

30.

Ընդհանուր օգտագործման, ռազմավարական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման, զորահավաքային հզորությունների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների՝ զորահավաքային առաջադրանքների կատարումը համակարգող պետական կառավարման համակարգի մարմիններ

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

ՀՀ համայնքապետարանների աշխատակազմեր

31.

Ռազմական փոխադրումների ծավալները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի փոխադրման երթուղիները, տրանսպորտային միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպատակի համար տրանսպորտային ցանցերի նախապատրաստումը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

32.

Տրանսպորտային միջոցների զորահավաքային պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և դրանցով զորահավաքային ապահովվածությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ մարզպետների աշխատակազմեր

33.

Ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեխնիկական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կադաստրի կոմիտե (իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ արտացոլվելու դեպքում)

34.

Միջուկային տեղակայանքների, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքը, ֆիզիկական պաշտպանության ինժեներատեխնիկական կառույցների շահագործման կարգը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

35.

Միջուկային նյութերի և 1-ին ու 2-րդ դասի ռադիոակտիվ նյութերի ներմուծման, արտահանման, փոխադրման միջոցները, օրը և ժամը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

36.

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովման նպատակով տիեզերական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների կիրառման և զարգացման հեռանկարների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

37.

ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար, հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության անընդհատության ապահովման և անվտանգության համակարգերի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ կենտրոնական բանկ

4. ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ- ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

38.

Հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

39.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

40.

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

41.

Հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

42.

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

43.

Կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոցների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, հատուկ նշանակության համակարգչային ցանցերի և տեղեկատվական ենթակառուցվածքների սխեմաների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակումներից պաշտպանության մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

44.

Պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

45.

Ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

46.

Ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

47.

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության մեթոդների ու միջոցների մասին տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

48.

Պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկված տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

49.

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության առկա (փաստացի) վիճակը բացահայտող տեղեկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

50.

Կադրերի պատրաստման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական պահպանության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան