Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 143-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8 - 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի 1-ի:

2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելվածի 2-ի:

3. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2024 թվականի ընթացքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի:

4․ Սույն որոշման հավելված 1-ի՝ 12-րդ կետի 1-ին ենթակետում կիրառել 1,5 գործակից։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -12

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Ծաղկաձոր

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 143-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

0

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

2024թ. դրույքաչափերը /ՀՀ դրամ/

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

 

1)

հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

ա․

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

15 000

2)

սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

 

ա.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

բ.

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

գ.

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

200 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի ե. պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

1 000 000 մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

ե.

Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցները`

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 

3)

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

 

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5 000 դրամի և սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

10 000 դրամի և սույն կետի ե. պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն`

3 000

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3.

համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

5 000

4.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

5.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

6.

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

200 000

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

2)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

3)

 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000

7.

համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

60 000

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

20 000

8.

համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

50 000

9.

օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

1)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

6 000

3000

2)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

3)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

4)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000

5)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

6)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

100 000

75 000

10.

օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

1)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

6000

3000

2)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

3)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

4)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000

5)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

6)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

1) Համայնքի քաղաքային բնակավայրում

2) Համայնքի գյուղական բնակավայրում

100 000

75 000

11.

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար`

350

12.

համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

1)

 Համայնքի քաղաքային բնակավայրում

 

ա․

առևտրի օբյեկտների համար`

50 000

բ․

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

100 000

գ․

բաղնիքների (սաունաների) համար`

500 000

դ․

խաղատների համար`

1 000 000

ե․

շահումով խաղերի համար`

500 000

զ․

վիճակախաղերի համար`

150 000

2)

Համայնքի գյուղական բնակավայրում

 
 

առևտրի օբյեկտների համար`

50 000

 

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

100 000

 

բաղնիքների (սաունաների) համար`

500 000

 

խաղատների համար`

1 000 000

 

շահումով խաղերի համար`

500 000

 

վիճակախաղերի համար`

150 000

13.

համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 

1)

հիմնական շինությունների ներսում՝

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

5 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

20 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

30 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

50 000

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

8 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

25 000

14.

քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

15.

ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

2 000

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

3 500

3)

սոցիալական գովազդի համար՝

0

4)

այլ արտաքին գովազդի համար`

1 500

5)

դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով`

 

6)

եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով

 

16.

Ծաղկաձոր համայնքի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացույցային տարվա համար`

100 000

17.

Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացույցային տարում յուրաքանչուր մեքենայի համար`

10 000

18.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

500 000

19.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

 

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

2 500 000

2)

5հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

5 000 000

3)

7հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

7 000 000

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար`

10 000 000

20.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

80 000

21.

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

 

1)

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար`

20 000

2)

հեստապարային ակումբի համար` օրացույցային տարվա համար`

300 000

22.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար

10 000

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Ծաղկաձոր

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 143-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

2024 թվականի դրույքաչափը (դրամ)

1.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

40 000

2)

101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

80 000

3)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

160 000

4)

1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

250 000

2.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

15 000

3.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համարˋհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 200 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50 000

2)

201-ից մինչև 300 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

150 000

3)

301-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

350 000

4)

501 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

250 000

 

501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերեսի համար՝

700 000

4.

1001-ից մինչև 3000 քառակուսի մետր մակերեսի համար՝

1 500 000

1)

 3001-ից քառակուսի մետրից ավել մակերեսի համար՝

5 000 000

2)

1001-5000 քմ.

5 000

3)

5001-10000 քմ.

10 000

4)

10001 և ավելի քմ.

15 000

5.

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝

 

1)

մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝

50

2)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝

20 000

3)

1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար՝

40 000

6

Ծաղկաձոր համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից գանձվող վճարը`

40 000

7․

Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար

 

1)

Մինչև 500 քառակուսի մետր մակերեսի համար՝

20 000

2)

 501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերեսի համար՝

100 000

3)

 1001-ից մինչև 2000 քառակուսի մետր մակերեսի համար՝

1 000 000

4)

 2001-ից մինչև 3000 քառակուսի մետր մակերեսի համար՝

3 000 000

5)

 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար և՝

3 000 000

ա․

3001 քառակուսի մետրը գերազանցող շենք շինությունների

 յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար

1000

7.

Աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

 

ա.

 համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական

150

բ.

կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական`

15

2)

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

 

ա.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

60

բ.

հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

40

գ.

վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

15

դ.

գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության, զորանոցների համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

8

ե.

արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

15

զ .

շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի ա.-ե. կետերով սահմանված դրույքաչափով.

 

է.

շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափով:

 

8.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

1) Համայնքի քաղաքային բնակավայրերում

2) Համայնքի գյուղական բնակավայրերում

100

50

8.1

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

 

9.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

3 000

2)

ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

10 000

9.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճարը սահմանել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար`

 

1)

յուրաքանչյուր մեկ խորանարդի համար՝

600

2)

մեկ տոննա աղբի համար՝

2000

10.

Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սահմանվում է տեղական վճար`

 

1)

յուրաքանչյուր մեկ ժամվա համար

100

2)

յուրաքանչյուր մեկ օրվա համար

300

3)

մեկ շաբաթվա համար

1 500

4)

մեկ ամսվա համար

5 000

12.

համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`

5 000

13.

Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 
     

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Ծաղկաձոր

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 143-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Նախադպրոցական կրթության համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը

 (դրամ)

1)

«Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ ամսական

3 000

2)

Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու դեպքում երկրորդ և հաջորդ երեխաների համար՝ ամսական

1 500

3)

Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի վճարումից /համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում/ ազատվում են՝

 

ա.

Միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաները,

 

բ .

զոհված զինծառայողների երեխաները,

 

գ .

հաշմանդամություն ունեցող ծնողների կամ հաշմանդամություն ունեցող երեխաները,

 

դ.

սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները,

 

ե.

բազմազավակ /4 և ավելի անչափահաս երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները:

 

4)․

Արցախից բռնի տեղահանված երեխաների վարձավճարները զեղչել 100 տոկոսով

 

5)

 ՆՈՒՀ կրթության համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը զեղչել 100 տոկոսի չափով:

 

ա

Երեխայի առողջական խնդիրների պատճառով չհաճախելու օրերի դիմաց՝ բժշկական տեղեկանքի հիման վրա

 

բ

Ծնողի դիմումի հիման վրա՝ ծնողներից մեկի արձակուրդի ընթացքում երեխայի ՆՈՒՀ չհաճախելու օրերի դիմաց

 
     

 

2. ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1) «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը սահմանել`

 

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի դրույքաչափը

(դրամ)

ա.

Դաշնամուրի ուսուցում

2000

բ.

Վոկալի ուսուցում

2000

գ.

Ժողովրդական գործիքների ուսուցում

Չի փոխհատուցվում

դ.

Պարարվեստի ուսուցում

2 000

ե.

Կերպարվեստի ուսուցում

1000

զ.

Դիզայներության, կար ու ձևի ուսուցում

1000

 

2) Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու և (կամ) նույն երեխայի` մեկից ավելի խմբակներ հաճախելու դեպքում գանձման ենթակա վճարները զեղչվում են 50 տոկոսի չափով:

3) Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխաների խմբակներ հաճախելու դեպքում սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 1.5 գործակից:

4) Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի վճարումից /համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում/ ազատվում են՝

ա. Միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխաները,

բ. զոհված զինծառայողների երեխաները,

գ. հաշմանդամություն ունեցող ծնողների կամ հաշմանդամություն ունեցող երեխաները,

դ. սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները,

ե. բազմազավակ /4 և ավելի անչափահաս երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները․

5) Արցախից բռնի տեղահանված երեխաների վարձավճարները զեղչվում են 100 տոկոսի չափով:

3. «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2024 թվականի համար սահմանել 0 դրամ:

4. «Աղավնաձոր գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2024 թվականի համար սահմանել 0 դրամ:

5. «Արտավազ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2024 թվականի համար սահմանել 0 դրամ:

6. «Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2024 թվականի համար սահմանել 0 դրամ:

7. Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխայի Ծաղկաձոր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելու դեպքում մեկ երեխայի համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2024 թվականի համար սահմանել 5000 դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան