Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2023-23.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/43(983) Հոդ.744
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 03.08.23 N 1307-Ն)

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.23 N 1307-Ն)

1. Սահմանել`

1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 03.08.23 N 1307-Ն)

1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.

2) 1-ին կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.

6) N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,

ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,

է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 5

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 03.08.23 N 1307-Ն)

 

NN

ը/կ

Ծառայության անցկացման վայրի (կազմակերպության) անվանումը

Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող

լիազոր մարմինը

1.

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

2.

«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

3.

«Հայկական Կարմիր Խաչի ընկերության

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»

քաղ. Գյումրի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ

քաղ. Վարդենիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

գյուղ Նոր Խարբերդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

7.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

8.

«Հոգեկան առողջության պահպանման ազգային

կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

9.

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ

բաժնետիրական ընկերություն

քաղ. Երևան

ՀՀ առողջապահության

նախարարություն

10.

Առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

քաղ. Սևան

ՀՀ առողջապահության նախարարություն

11.

«Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ

գյուղ Գետարգել

ՀՀ ներքին գործերի նախարարություն

12.

«Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ՀՄ

քաղ. Աշտարակ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

13.

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի

«Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ

քաղ. Ապարան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

14.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ

քաղ. Թալին

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

15.

«Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ

քաղ. Արտաշատ

ՀՀ Արարատի մարզպետի

աշխատակազմ

16.

«Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ ՀՄ

քաղ. Արարատ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

17.

«Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Վեդի

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

18.

«Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ

քաղ. Մասիս

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

19.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինություն ՀՄ

քաղ. Արմավիր

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

20.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի «Բարեկարգում» տնօրինություն ՀՄ

գյուղ Փարաքար

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

21.

«Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային ՀՄ

քաղ. Վաղարշապատ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

22.

«Մեծամոր համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Մեծամոր

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

23.

«Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և

բարեկարգում» համայնքային հիմնարկ ՀՄ

քաղ. Գավառ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

24.

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի

«Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

25.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Սևան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

26.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Ճամբարակ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

27.

«Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Վարդենիս

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

28.

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի

«Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

գյուղ Վարդենիկ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

29.

«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր»

պետական ՓԲԸ

քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

30.

«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ

քաղ. Ստեփանավան

ՀՀ Լոռու մարզպետի

աշխատակազմ

31.

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Ալավերդի

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

32.

«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ

քաղ. Սպիտակ

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

33.

«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ

քաղ. Վանաձոր

ՀՀ Լոռու մարզպետի

աշխատակազմ

34.

«Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Ախթալա

ՀՀ Լոռու մարզպետի

աշխատակազմ

35.

«Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Թումանյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

36.

«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ

քաղ. Հրազդան

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ

37.

«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Աբովյան

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ

38.

«Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ

քաղ. Եղվարդ

ՀՀ Կոտայքի մարզպետի

աշխատակազմ

39.

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ

քաղ. Չարենցավան

ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ

40.

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

41.

«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

42.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի

համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀՄ

քաղ. Գյումրի

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

43.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության

սպասարկում» ՀՈԱԿ

քաղ. Արթիկ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

44.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

«Անի կոմունալ տնտեսություն» ՀՄ

քաղ. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

45.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ

գյուղ Ամասիա

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

46.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

«Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

գյուղ Ախուրյան

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

47.

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

48.

«Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ

քաղ. Կապան

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

49.

«Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ

քաղ. Գորիս

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

50.

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Սիսիան

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

51.

«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ

քաղ. Քաջարան

ՀՀ Սյունիքի մարզպետի

աշխատակազմ

52.

«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Մեղրի

ՀՀ Սյունիքի մարզպետի

աշխատակազմ

53.

«Տաթև համայնքի բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ

գյուղ Շինուհայր

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

54.

«Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

գյուղ Տեղ

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

55.

«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Եղեգնաձոր

ՀՀ Վայոց ձորի մարզպետի

աշխատակազմ

56.

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ

քաղ. Վայք

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

57.

«Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ

քաղ. Ջերմուկ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

58.

«Արենի» ՀՈԱԿ

գյուղ Արենի

ՀՀ Վայոց ձորի մարզպետի

աշխատակազմ

59.

«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ

քաղ. Իջևան

ՀՀ Տավուշի մարզպետի

աշխատակազմ

60.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ

քաղ. Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

61.

«Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ

քաղ. Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

62.

«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ

քաղ. Բերդ

ՀՀ Տավուշի մարզպետի

աշխատակազմ

63.

Նոյեմբերյան համայնքի «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ

քաղ. Նոյեմբերյան

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

64.

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

65.

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ

քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

66.

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ

քաղ. Երևան

Երևանի քաղաքապետարան

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն, 26.01.17 N 42-Ն, 18.06.20 N 994-Ն, փոփ. 04.03.21 N 286-Ն, լրաց. 08.07.21 N 1103-Ն, 24.09.21 N 1547-Ն, խմբ. 21.07.22 N 1097-Ն, փոփ. 05.01.23 N 2-Ն, խմբ.  03.08.23 N 1307-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)

7) բանվոր:

(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան