ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 921-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից իրականացվող` 20,842,066.66 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն «Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06960088) «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00010235) և «Կոնցեռն- Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01210095) 2023 թվականի նոյեմբերի 13-ին կնքած՝ N ԿԷ-ՀՀԵՀ-2023/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գենետիկ հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի մատակարարում` 20,842,066.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 921-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԿԱՐԻՆԱ» ՔԱՂՑԿԵՂԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՆԱԽԱՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայտնաբերել քաղցկեղի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաներին և ապահովել ընդլայնված, շարունակաբար կատարելագործվող բուժծառայությամբ՝ նվազեցնելով վաղաժամ մահացությունը՝ դրանց կանխարգելման և բուժման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրա- պետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088)՝ կլինիկայի համար հանրային դրամահավաքի արդյունքում հավաքված միջոցներով |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամ (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 24/17, ՀՎՀՀ` 06960088) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախա- րարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235), բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,842,066.66 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ներսիսյան փողոց 7, ՀՎՀՀ՝ 00010235) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Կարինա» քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկային գենետիկ հետազոտության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 20,842,066.66 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գենետիկ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, որի գումարը կազմում է շուրջ՝ 20,842,066.66 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |