ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 106 որոշման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա՝
1. Հաստատել Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովը նախագահում է Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ):
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 12 թիվ 49 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 43 կարգադրությամբ |
ԿԱԶՄ
Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի
Հայաստանի Հանրապետությունից
|
Առաքելյան Արթուր Վարդանի |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Բելառուսի Հանրապետությունից
|
Բատուրա Գալինա Վալերյանի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության արտաքին տնտեսական կապերի վարչության պետ |
|
Բորովոյ Նիկոլայ Իվանովի |
«ԲԱՄԱՊ» Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի նախագահ |
|
Դուբինա Սերգեյ Ստանիսլավի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավտոմոբիլային և քաղաքային ուղևորափոխադրման տրանսպորտի վարչության պետ |
|
Մինչուկ Սերգեյ Պյոտրի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տրանսպորտի և լոգիստիկայի վարչության պետի տեղակալ |
|
Մորոզովա Իրինա Վիկտորի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավիացիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ռոգաչև Եվգենի Վալերիի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ |
|
Ռոկալո Եվգենի Վյաչեսլավի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավտոմոբիլային ճանապարհների գլխավոր վարչության պետ |
|
Չերնոբիլեց Անդրեյ Նիկոլայի |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ծովային և գետային տրանսպորտի վարչության պետ |
Ղազախստանի Հանրապետությունից
|
Աբսատով Երլան Սեմբեկի |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Բուրյակով Նիկոլայ Անատոլիի |
««SCAT» ավիաընկերություն» բաժնետիրական ընկերության կոմերցիոն տնօրեն |
|
Ջումաբաևա Ալիյա Մարատի |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Ջումաշև Երլան Երմեշի |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Ժանտասով Թեմիրլան Բեկետի |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի վարչության ղեկավար |
|
Ժուսանբաև Երկին Սեմետայի |
««Ղազախստան տեմիր ժոլի» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության կորպորատիվ զարգացման հարցերով ղեկավար տնօրեն |
|
Կապլան Թեոդոր Լազարի |
Ղազախստանի Հանրապետության միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության գլխավոր քարտուղար |
|
Քասիմբեկ Ժենիս Մախմուդուլի |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման հարցերով առաջին փոխնախարար |
|
Կաշկարբաև Այդար Մուրատբեկի |
«Էյր Աստանա» բաժնետիրական ընկերության իրավական հարցերով փոխնախագահ |
|
Լավրինենկո Յուրի Իվանի |
Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի տեղակալ, «KAZLOGISTICS» տրանսպորտային և լոգիստիկ կազմակերպությունների ու ասոցիացիաների միության նախագահի տեղակալ |
|
Լաստաև Տալգատ Տլեուբեկի |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Մուրզագալիևա Ալիյա Երբոլատի |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության տնտեսության ճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Օշակբաև Ռախիմ Սակենի |
Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի առաջին տեղակալ |
|
Ռաև Օլժաս Կաիրբեկի |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն |
|
Սուկուրով Նուրբոլատ Նիկոլայի |
Մոսկվա քաղաքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
|
Տույակբաևա Միրա Ասիլբեկի |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար |
|
Ուալիևա Ալտինայ Տուլեգենի |
««Կազմորտրանսֆլոտ» ազգային ծովային նավագնացության ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրենի տեղակալ |
|
Յուդին Նիկոլայ Վասիլի |
«Ծովային տրանսպորտի ոլորտի ձեռնարկատերերի ասոցիացիա» իրավաբանական անձանց ոչ առևտրային միավորման գործադիր տնօրեն |
Ռուսաստանի Դաշնությունից
|
Ասաուլ Նիկոլայ Անատոլիի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ |
|
Աստախով Իգոր Գեորգիի |
Դաշնային ճանապարհային գործակալության ղեկավարի տեղակալ |
|
Բաբաև Սալման Մահոմեդրասուլի |
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության փոխնախագահ |
|
Բակիրեյ Ալեքսեյ Սերգեյի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ավտոմոբիլային և քաղաքային ուղևորափոխադրման տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն |
|
Վասիլկով Ալեքսեյ Ալեքսանդրի |
«Ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
|
Գոլոմոլզին Անատոլի Նիկոլայի |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ |
|
Եմելյանով Անդրեյ Ալեքսանդրի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Կազանցև Եվգենի Դմիտրիի |
Ռուսաստանի փոխադրողների միության փոխնախագահ |
|
Կլյուև Վիտալի Վլադիմիրի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ծովային և գետային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Կոստյուչենկո Իգոր Վլադիմիրի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ծովային և գետային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն |
|
Կրուգլով Անդրեյ Ալեքսանդրի |
Օդային տրանսպորտի դաշնային գործակալության փոխադրումների կարգավորման վարչության պետ |
|
Մալով Ալեքսանդր Սերգեյի |
«ԱՍՊՈՐ» ճանապարհային տնտեսությունում գործատուների համառուսական ճյուղային միավորման նախագահ |
|
Ռուտենբերգ Դմիտրի Անատոլիի |
Դաշնային հակամենաշնորհային ծառայության տրանսպորտի և կապի վերահսկողության վարչության պետ |
|
Սեմյոնով Ալեքսեյ Կոնստանտինի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության զարգացման ծրագրերի դեպարտամենտի տնօրեն |
|
Սեսկուտով Սերգեյ Ալեքսանդրի |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ստեբունովա Թամարա Իվանի |
Սակագների հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ |
|
Սուխարև Սերգեյ Ալեքսանդրի |
«Ավտոմոբիլային տրանսպորտի գործակալություն» դաշնային բյուջետային հիմնարկի գլխավոր տնօրեն |
|
Սիսոևա Աննա Ալեքսեյի |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Շպադի Դմիտրի Վլադիմիրի |
Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ենթակառուցվածքի և փոխադրումների վարչության պետ |
Ղրղզստանի Հանրապետությունից
|
Կոժոկուլով Ռուսլան Նուռլանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործի կազմակերպման վարչության մաքսային հսկողության բաժնի ավագ տեսուչ |
|
Ռախիմով Կուբաթբեկ Կալիի՝ |
Առևտրաարդյունաբերական պալատի ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացման, արտահանման աջակցության, արդյունաբերական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ, «Smart Business Solutions» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն |
|
Ուեզբաև Ուլան Կալմուրզայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի տեղակալ |
Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Տ. Ի. Ստեբունովային։
(աղյուսակը լրաց. ԵՏՀԿ 22.12.15 թիվ 156)