ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1321-Ա
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-137-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1321-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս-խանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս |
2. |
«Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2025 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Աղբահանության տեղական պլանների կազմման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 6-րդ հոդվածով լրացվող օրենքի 4.4-րդ հոդվածի 3-րդ մաս |
4. |
«Աղբի հավաքման և փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների գործունեության պայմանները սահմանելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2023 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
5. |
«Կենսաքայքայվող թափոնների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2024 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
6. |
«Փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման և շահագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2024 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
7. |
«Խոշոր եզրաչափի աղբի հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2024 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
8. |
«Շինարարական աղբի հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2024 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
9. |
«Աղբավայրերի նախագծման, կառուցման, շահագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
2024 թ. մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13.04.2023 թ.-ի ՀՕ-137-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|