ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 38-րդ կետի իրականացման նպատակով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության (այսուհետ` բանակցային պատվիրակություն) կից ներկայացվող կազմը:
2. Բանակցային պատվիրակությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ`
մշակել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների համար նախատեսված հրահանգների նախագիծը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.
նշված հրահանգների նախագծում, որպես նախնական փոխհատուցման առաջարկների համար հիմք, նախատեսել հաշվարկման բանաձևի օգտագործում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածք մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխությունը և դրանից հետո ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վրա:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետությունից | |
|
Մելքոնյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
|
Մայսուրյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
|
Սաղոյան |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ |
|
Բելառուսի Հանրապետությունից | |
|
(կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) |
|
|
Սոբոլև |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն |
|
Կոլեսնիկ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրի քաղաքականության վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Պետրովսկի |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ |
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
|
Ղազախստանի Հանրապետությունից | |||
|
Ալիմբետովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ | ||
|
Օլժաբաև |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսային-սակագնային կարգավորման վարչության ղեկավար | ||
|
Սուլթանով |
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն | ||
|
Ռուսաստանի Դաշնությունից | |||
|
կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) |
|||
|
Կարպովա |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդատու | ||
|
Պոլյանսկի |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ | ||
|
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) Եվրասիական տնտեսական հանձնաժողովից | |||
|
Արիստով |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ | ||
|
Տոչին |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն | ||
Ղրղզստանի Հանրապետությունից
|
Ջակիպով |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Կիսելյովա |
ՂրղզստանիՀանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ-ի հետ գործերով և ԱՀԿ-ի հարցերով վարչության պետ |
|
Ռախմանովա |
քաղ. Ժնևում ԱՀԿ-ի հարցերով Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության ղեկավար |
(կազմը լրաց. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.10.2024, թիվ 22 | --------- | |
| 18.11.2019, թիվ 40 | --------- | |
| 26.01.2018, թիվ 3 | 26.01.2018, թիվ 12 | |
| 02.12.2015, թիվ 30 | 02.12.2015, թիվ 12 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|