Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2023 թվականի

թիվ 97

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՈՒՄ՝ ԿՈՆԿՐԵՏ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

 

2022 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների պահպանումը կազմակերպելուն ներկայացվող պահանջները, որոնք պարունակվում են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հուլիսի 11-ի

թիվ 97 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների պահպանումը կազմակերպելուն ներկայացվող, որոնք պարունակվում են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար

 

1. Սույն պահանջներով սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների պահպանման կազմակերպումը, որոնց տեղադրումը նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար, նախատեսված է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով։

2. Նավիգացիոն կապարակնիքում կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար տեղադրված՝ Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների վերաբերյալ տեղեկությունները պահպանվում են նավիգացիոն կապարակնիքում՝ ռեեստրի ձևով։

3. Ռեեստրը պարունակում է՝

ա) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 28-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ իրականացվող ապրանքների փոխադրման եզակի համարի կառուցվածքի մասին» թիվ 40 որոշման համապատասխան՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում ձևավորված փոխադրման եզակի համարը (այսուհետ՝ փոխադրման եզակի համար)․

գ) տեղեկություններ յուրաքանչյուր էլեկտրոնային փաստաթղթի և (կամ) փաստաթղթից տեղեկությունների վերաբերյալ`

փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) նույնականացուցիչը,

փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) տեսակի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (փաստաթղթից տեղեկությունների համար նշվում է այդ փաստաթղթի տեսակի ծածկագիրը),

փաստաթղթի ամսաթիվը (առկայության դեպքում) և համարը (փաստաթղթից տեղեկությունների համար նշվում է այդ փաստաթղթի ամսաթիվը (առկայության դեպքում)) և համարը,

փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) նույնականացուցիչը՝ այն ռեեստրին համապատասխան, որին կցվում է տվյալ փաստաթուղթը (առկայության դեպքում),

այն նիշքի (նիշքերի) վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են փաստաթղթի մեջ (փաստաթղթից տեղեկությունները),

նիշքի անվանումը և տվյալների ձևաչափի վերաբերյալ տեղեկությունները,

նավիգացիոն կապարակնիքում նիշքի ներբեռնման հատկանիշը,

էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) առկայության հատկանիշը,

էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ձևավորման և ստուգման ալգորիթմի նույնականացուցիչը,

էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ներկայացման ձևաչափի մասին տեղեկությունները,

ծածկագրման հատկանիշը,

ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը․ծածկագրված տվյալների ներկայացման ձևաչափի մասին տեղեկությունները․նիշքում պարունակվող տեղեկատվության (առկայության դեպքում) նկարագրությունը․

դ) տեխնիկական բնույթի տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ռեեստրի ավտոմատացված մշակման համար և որոնք ձևավորվում են տեղեկատվական համակարգում։

4. Ռեեստրը պահպանվում է կապարակնիքում՝ նիշքի ձևով և ձևավորվում է կառուցվածքին և ձևաչափին համապատասխան՝ հավելվածի համաձայն։ Սույն պահանջների 3-րդ կետի «դ» ենթակետում նշված տեղեկությունների կազմը որոշվում է ռեեստրի կառուցվածքով։

5. Ռեեստր պարունակող նիշքը տեղադրվում է նավիգացիոն կապարակնիքում՝ այն նիշքերի հետ միասին, որոնք պարունակում են էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ։

6. Ռեեստր պարունակող նիշքի անվանումը ձևավորվում է հետևյալ սխեմայով.

 

NSR.xxxxxxxx-xxxx-xxxx-xxxx-xxxxxxxxxxxx,

 

որտեղ՝

NSR-ը՝ հապավում է, որը նշանակում է ռեեստր պարունակող նիշք․

хххххххх-хххх-хххх-хххх-хххххххххххх-ը՝ փոխադրման եզակի համարը։

7. Նավիգացիոն կապարակնիքում գրանցվող նիշքերի գումարային չափը չպետք է գերազանցի 25 Մբ-ն։

8. Էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերից տեղեկություններն առանց էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը) փոխարկելու և (կամ) փոխարինելու տեղադրվում են նավիգացիոն կապարակնիքում։

Նավիգացիոն կապարակնիքում տեղադրված նկարները, որոնք ստացվել են մաքսային հսկողության ընթացքում՝ տեսչական զննման համալիրի օգտագործմամբ, պետք է փոխարկվեն հետևյալ գրաֆիկական ձևաչափերից մեկի. JPEG, PNG.

9. Ռեեստր պարունակող նիշքերը, էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները պահպանվում են նավիգացիոն կապարակնիքի էներգաանկախ ներքին հիշողության մեջ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Էլեկտրոնային փաստաթղթերի և

(կամ) փաստաթղթերից այն

տեղեկությունների պահպանումը

կազմակերպելուն ներկայացվող

պահանջների, որոնք պարունակվում են

նավիգացիոն կապարակնիքում՝

կոնկրետ փոխադրման հետագծման

ժամանակահատվածի համար

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

 

Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների ռեեստրի, որոնք տեղադրված են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների ռեեստրի կառուցվածքը և ձևաչափը, որոնք տեղադրված են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար:

2. Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:

Սույն փաստաթղթում օգտագործվող կրճատումներն ունեն հետևյալ իմաստը՝

«XML»՝ Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի (W3C) կողմից առաջարկված՝ նշարկման ընդլայնվող լեզու.

«անդամ պետություն»՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություն.

«Միություն»՝ Եվրասիական տնտեսական միություն.

3. Ռեեստրը ձևավորվում է սույն փաստաթղթով սահմանված կառուցվածքին համապատասխան, XML ձևաչափով՝ հաշվի առնելով հետևյալ ստանդարտների պահանջները՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/xml/,

«Namespaces in XML (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» ցանցում՝ հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml-names,

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ հրապարակված են «Ինտերնետ» ցանցում՝ հետևյալ հասցեներով. http://www.w3.org/TR/xmlschema-l/ и http://www.w3.org/TR/xmlschema-2/.

4. Ռեեստրի կառուցվածքը մշակված է Միության տվյալների մոդելի (այսուհետ՝ տվյալների մոդել) օգտագործման հիման վրա և նկարագրվում է աղյուսակային ձևով՝ նշելով՝

ա) ռեեստրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները.

բ) ներմուծվող անվանումների տարածությունները (անվանումների տարածություններ, որոնց պատկանում են ռեեստրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների մոդելների օբյեկտները).

գ) ռեեստրի կառուցվածքի վավերապայմանների կազմը (հաշվի առնելով ստորակարգության մակարդակները՝ ընդհուպ մինչև պարզ (անտրոհելի) վավերապայմանները).

դ) բազիսային մակարդակի և «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի մակարդակի տվյալների մոդելի օբյեկտների մասին տեղեկությունները՝

ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործվող տվյալների բազային տեսակների մասին,

ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տեսակների մասին,

ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործվող՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակների մասին․

ե) ռեեստրի կառուցվածքի առանձին վավերապայմանները լրացնելու նկարագրությունը:

5. Ռեեստրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները

 

Աղյուսակ 1

 

Ռեեստրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Անվանումը

Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների ռեեստր, որոնք տեղադրված են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար

2

Նույնականացուցիչը

R.053

3

Տարբերակը

1.0.0

4

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:R:053:EECNavigationSealInfo:vl.0.0

5

XML փաստաթղթիհիմնական տարրը

NavigationSealInfo

6

XML-սխեմայի նիշքի անվանումը

EEC DZESR 053 EECNavigationSealInfo vl.0.0.xsd

 

6. Ներմուծվող անվանումների տարածությունները բերված են 2-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 2

 

Ներմուծվող անվանումների տարածությունները

 

Համարը՝ ը/կ

Անվանումների տարածության նույնականացուցիչը

Նախածանցը

1

2

3

1

urn: EEC: М: СА: ComplexDataObjects:vX.X.X

cacdo

2

um:EEC:M:CA:SimpleDataObjects:vX.X.X

casdo

3

um:EEC:M:ComplexDataObjects:vX.X.X

ccdo

4

urn:EEC:M:SimpleDataObjects:vX.X.X

csdo

 

Ներմուծվող անվանումների տարածությունների մեջ «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են տվյալների մոդելի բաղադրյալ մասերի այն տարբերակների համարներին, որոնք օգտագործվել են ռեեստրի կառուցվածքը մշակելիս։

7. Ռեեստրի կառուցվածքի վավերապայմանների կազմը բերված է 3-րդ աղյուսակում։

Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը՝ վավերապայմանի ստորակարգային համարի նշմամբ.

«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«նույնականացուցիչը»՝ վավերապայմանին համապատասխանող՝ տվյալների մոդելում տվյալների տարրի նույնականացուցիչը.

«տվյալների տեսակը»՝ վավերապայմանին համապատասխանող՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը:

Ռեեստրի կառուցվածքի վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում,

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1),

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների,

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1),

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n),

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում,

0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների,

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ 3

 

Ռեեստրի կառուցվածքի վավերապայմանների կազմը (R.053)

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Նույնականացուցիչը

Տվյալների տիպը

Բազմ.

1. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագիրը

(csdo:EDocCode)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագրային նշագիրը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան

М.SDЕ.90001

М. SDТ.90001

1

2. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը

(csdo:EDocld)

էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները) միանշանակ նույնականացնող պայմանանշանների տողը

М.SDЕ.90007

М.SDТ.90003

1

3. Սկզբնական էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը

(csdo:EDocRefId)

այն էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը, որին ի պատասխան ձևավորվել է տվյալ էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները)

М.SDЕ.90008

М.SDТ.90003

0..1

4. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ամսաթիվը և ժամը

(csdo:EDocDateTime)

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ստեղծման ամսաթիվը և ժամը

М.SDЕ.90002

M.BDT.00006

1

5. Փոխադրման եզակի նույնականացուցիչը

(cado:Movementld)

Փոխադրման եզակի նույանականացուցիչը

М.СА.SDЕ.00638

М.SDТ.90003

1

6. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

(casdo:NavigationSealId)

նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

М.СА.SDЕ.00822

М.СА.SDТ.00206

1

7. Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթը

(cacdo:NSDocumentsDetails)

նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) մասին տեղեկությունները

М.СА.СSЕ.00661

М.СА.СDТ.00631

Որոշվում է ներդրված տարրերի արժեքների տիրույթներով

1..*՝

7.1. Գրառման նույնականացուցիչը

(casdo:Lineld)

գրառման հերթական համարը

М.СА.SDЕ.00771

М.SDТ.00108

1

7.2. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

(csdo:DocKindCode)

փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը

М.SDЕ.00054

М.SDТ.00140

0..1

ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը

(codeListId ատրիբուտ)

այն տեղեկագրքի (դասակարգչի) նշագիրը, որին համապատասխան նշված է ծածկագիրը

 

М.SDТ.00091

1

7.3. Փաստաթղթի անվանումը

(csdo:DocName)

փաստաթղթի անվանումը

М.SDЕ.00108

М.SDТ.00134

0..1

7.4. Փաստաթղթի համարը

(csdo:DocId)

փաստաթղթի գրանցման ժամանակ դրան տրված թվային կամ տառաթվային նշագիրը

М.SDЕ.00044

М.80Т.00093

0..1

7.5. Փաստաթղթի ամսաթիվը

(scdo:DocCreationDate)

փաստաթղթի տրման, ստորագրման, հաստատման կամ գրանցման ամսաթիվը

М.SDЕ.00045

М.ВDТ.00005

0..1

7.6. Գրառման հղումային նույնականացուցիչը

(csdo:ReferenceLineld)

Փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) հերթական համարին կատարվող հղումը, որին տվյալ փաստաթուղթը (փաստաթղթերից տեղեկությունները) ծառայում է (են) որպես հավելված

М.СА.SDЕ.00617

М.SDТ.00108

0..1

7.7. Տեղեկություններ բինար տվյալների մասին

(cacdo:BinaryDataDetails)

տեղեկություններ փաստաթղթերում (տեղեկություններում) պարունակվող բինար տվյալների մասին

М.СА.СDЕ.00677

М.СА.СDТ.00563

Որոշվում է ներդրված տարրերի արժեքների տիրույթներով

1.*

7.7.1․ Բինար նիշքի անվանումը

(casdo:BinaryFileName)

այն նիշքի անվանումը, որում ներկայացված են բինար տվյալները

M.CA.SDE.00643

M.SDT.00068

0..1

7.7.2 Տվյալների ձևաչափի ծածկագիրը

(casdo:MediaTyreCode)

տվյալների ձևաչափի ծածկագրային նշագիրը

M.CA.SDE.00758

M.SDT.00147

0..1

7.7.3 Ստորագրության առկայության հատկանիշը

(casdo:Signindicator)

Էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ) տվյալների ստորագրման հատկանիշը

M.CA.SDE.00733

M.BDT.00013

0..1

7.7.4 Ստորագրության ալգորիթմի նույնականացուցիչը

(casdo:SignatureAlgorithmld)

էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ձևավորման և ստուգման ալգորիթմի նույնականացուցիչը

M.CA.SDE.00997

M.CA.SDT.00315

0..1

7.7.5 Ստորագրության ձևաչափի ծածկագիրը

(casdo:SignatureFormatCode)

էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ներկայացման ձևաչափի ծածկագրային նշագիրը

M.CA.SDE.00996

M.CA.SDT.00314

0..1

7.7.6 Ստուգիչ գումարը

(csdo:CheckSumld)

բինար տվյալների ստուգիչ գումարը

M.SDE.00338

M.SDT.00319

0..1

ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը

(algorithmld ատրիբուտ)

հաշվարկման ալգորիթմի նշագիրը

-

M.SDT.00091

0..1

7.7.7 Ծածկագրման հատկանիշը

(casdo:EncryptionIndicator)

տվյալների ծածկագրման հատկանիշը

M.CA.SDE.00645

M.BDT.00013

0..1

7.7.8 Ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը

(casdo:EncryptionAlgorithmId)

տվյալների ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը

M.CA.SDE.00998

M.CA.SDT.00315

0..1

7.7.9․ Ծածլագրված տվյալների ձևաչափի ծածկագիրը

(casdo:EncryptionFormatCode)

ծածկագրված տվյալների ներկայացման ձևաչափի ծածկագրային նշագիրը

M.CA.SDE.00995

M.CA.SDT.00314

0..1

7.7.10. Ներբեռնման հատկանիշը

(casdo:Loadinglndicator)

նյութական կրիչի վրա բինար տվյալների ներբեռնման հատկանիշը

M.CA.SDE.00647

М.ВDТ.00013

1

7.7.11. Նկարագրությունը

(csdo:DescriptionText)

բինար տվյալներում պարունակվող տեղեկատվության նկարագրությունը

M.SDE.00002

М.SDТ.00088

0..1

 

8. Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների բազային տեսակների մասին տեղեկությունները բերված են 4-րդ և 5-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 4

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների բազային տեսակների մասին ընդհանուր տեղեկություններ

 

Համարը՝
ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:M:BaseDataTypes:vX.X.X

2

Անվանումների տարածության նախածանցը

bdt

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են ռեեստրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների բազիսային մոդելի տարբերակի համարին:

5-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«նույնականացուցիչ»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը.

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող՝ տվյալների մոդելում UML կառուցվածքի նույնականացուցիչը.

«անվանում»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը.

«արժեքների տիրույթը»՝ տվյալների տեսակին համապատասխանող թույլատրելի արժեքների բազմությունը։

 

Աղյուսակ 5

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների բազային տեսակները

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անունը

Արժեքների տիրույթը

1

M.BDT.00005

DateType

Ամսաթիվը․ Տեսակը

ամսաթվի նշագիրը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան

2

M.BDT.00006

DateTimeType

Ամսաթիվը և ժամը․ Տեսակը

ամսաթվի և ժամի նշագիրը՝ ԻՍՕ 8601-ին համապատասխան

3

M.BDT.00013

IndicatorType

Ցուցիչը․ Տեսակը

երկու արժեքներից մեկը՝ «true»
(ճիշտ է) կամ «false» (սխալ է)

 

9. Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների ընդհանուր պարզ տեսակների մասին տեղեկությունները բերված են 6-րդ և 7-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 6

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների ընդհանուր պարզ տեսակների մասին ընդհանուր տեղեկությունները

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urm:ЕЕС:М:SimpleDataObjects:vХ.Х.Х

2

Անվանումների տարածության նախածանցը

csdo

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են ռեեստրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների բազիսային մոդելի տարբերակի համարին:

7-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝ «նույնականացուցիչ»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը.

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող՝ տվյալների մոդելում UML կառուցվածքի նույնականացուցիչը.

«անվանում»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը.

«արժեքների տիրույթը»՝ տվյալների տեսակին համապատասխանող թույլատրելի արժեքների բազմությունը։

 

Աղյուսակ 7

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված տվյալների ընդհանուր պարզ տեսակները

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անվանումը

Արժեքների տիրույթը

1

M.SDT.00068

Name250Type

Անվանումը․ Մինչև 250 պայմանանշան․ Տեսակը

Պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 250

2

M.SDT.00088

Text4000Type

Տեքստը․ Մինչև 4000 պայմանանշան․ Տեսակը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 4000

3

M.SDT.00091

ReferenceDataIdType

Տեղեկագիրքը (դասակարգիչը)․ Նույնականացուցիչը․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 20

4

M.SDT.00093

Id50Type

Նույնականացուցիչը․ Մինչև 50 պայմանանշան․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

5

M.SDT.00108

Id40Type

Նույնականացուցիչը․ Մինչև 40 պայմանանշան․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 40

6

M.SDT.00134

Name500Type

Անունը․ Մինչև 500 պայմանանշան․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 500

7

M.SDT.00140

UnifiedCode20Type

Ծածկագիրը․ Մինչև 20 պայմանանշան․ տարբերակ 2

Տեսակը

ծածկագրի արժեքը՝ այն տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 20

8

М.SDТ.00147

MediaTyreCodeType

Տվյալների ձևաչափը _ Ծածկագիրը․ Տեսակը

Ծածկագրի արժեքը՝ տվյալների ձևաչափերի տեղեկագրքին համապատասխան

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 255

9

М. SDT.00319

CheckSumldTyre

Ստուգիչ գումարը _ Նույնականացուցիչը Տեսակը

Պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 1024

10

М.SDТ.90001

EDocCodeType

Էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները)_Ծածկագիրը․ Տեսակը

ծածկագրի արժեքը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան:

Ձևանմուշը՝ К(\.[А-г] {2}\.[А-г] {2}\.[0-9] {2})?\.[0-9] {3}

11

М.SDТ.90003

UniversallyUniqueIdType

Ունիվերսալ եզակի_Նույնականացուցիչը: Տեսակը

նույնականացուցչի արժեքը՝ ISO/IEC 9834-8-ին համապատասխան։

Ձևանմուշը՝ [0-9а-fА-Е]{8}-[0-9а-£А-Е]{4}-[0-9а-£А-Е] {4}- [0-9а-fА-f] {4}-[0-9а-fА-f] {12}

 

10. Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակների մասին տեղեկությունները բերված են 8-րդ և 9-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 8

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակների մասին ընդհանուր տեղեկությունները

 

Համարը՝
ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

игп:ЕЕС:М:СА:SimpleDataObjects:vХ.Х.Х

2

Անվանումների տարածության նախածանցը

casdo

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են ռեեստրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների մոդելի «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տարբերակի համարին

9-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«նույնականացուցիչ»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը.

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող՝ տվյալների մոդելում UML կառուցվածքի նույնականացուցիչը.

«անվանում»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը.

«արժեքների տիրույթ»՝ տվյալների տեսակին համապատասխանող թույլատրելի արժեքների բազմությունը։

 

Աղյուսակ 9

 

Ռեեստրի կառուցվածքի մեջ օգտագործված՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տիպերը

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անվանումը

Արժեքների տիրույթը

1

М.СА.SDТ.00206

Id100Туре

Նույնականացուցիչը․ Մինչև 100 պայմանանշան․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 100

2

М.СА.SDT.00314

CryptographyFormatCodeType

Գաղտնագրման տվյալների ներկայացման ձևաչափը _ Ծածկագիրը Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 512

3

М.СА.SDТ.00315

CrytographyAlgorithmldType

Գաղտնագրման տվյալների ձևավորման ալգորիթմը _ Նույնականացուցիչը․ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 512

 

11. Ռեեստրի կառուցվածքի առանձին վավերապայմանների լրացման նկարագրությունը բերված է 10–րդ աղյուսակում:

Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը՝ վավերապայմանի ստորակարգային համարի նշմամբ.

«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը): Վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են նշագրեր՝ սույն փաստաթղթի 7-րդ կետում նշված նշագրերին համապատասխան.

«վավերապայմանը լրացնելու կանոնը»՝ սահմանում է վավերապայմանը լրացնելու կանոնը.

«կանոնի ծածկագիրը»՝ վավերապայմանը լրացնելու կանոնի ծածկագրային նշագիրը.

«կանոնի տեսակը»՝ վավերապայմանը լրացնելու կանոնի տեսակի ծածկագրային նշագիրը։ Հնարավոր արժեքները՝

«1»՝ ընդհանուր կանոն, որը կիրառվում է յուրաքանչյուր անդամ պետությունում, սահմանվում է Միության իրավունքով.

«2»՝ կանոն, որը սահմանում է անդամ պետությունում վավերապայմանը լրացնելու առանձնահատկությունները, սահմանվում է Միության իրավունքով.

«3»՝ կանոն, որը սահմանում է անդամ պետությունում վավերապայմանը լրացնելու առանձնահատկությունները, սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ․

«երկրի ծածկագիրը»՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան անդամ պետության ծածկագրային նշագիրը (AM, BY, KZ, KG, RU), որում կիրառվում է վավերապայմանի լրացման «2» կամ «3» տեսակի կանոնը.

«կանոնի նկարագրություն»՝ վավերապայմանի լրացման կանոնի նկարագրությունը։

 

Աղյուսակ 10

 

Ռեեստրի կառուցվածքի առանձին վավերապայմանները լրացնելու նկարագրությունը

 

Վավերապայմանի անվանումը

Բազմ.

Վավերապայմանը լրացնելու կանոնը*

Կանոնի ծածկագիրը

Կանոնի տեսակը

Երկրի ծածկագիրը

Կանոնի նկարագրությունը

1

2

3

4

5

6

1. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագիրը

(csdo:EDocCode)

1

В.053.00001

1

 

«Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ծածկագիրը (csdo:EDocCode)» վավերապայմանը պետք է պարունակի «R.043» արժեքը

2. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը

(csdo:EDocld)

1

В.053.00002

1

 

«Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը (csdo:EDocId)» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ [0-9а-fА-Е] {8}-[0-9а-fА-Е] {4}-[0-9а-ГА-Е] {4}-[0-9а-fА-f] {4}-[0-9а-fА-f]{12}

3. Սկզբնական էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը

(csdo:EDocRefld)

0..1

В.053.00003

1

 

եթե «Սկզբնական էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) նույնականացուցիչը (сsdо:ЕDосRef Id)» վավերապայմանը լրացված է, ապա վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ [0-9а-fА-Е] {8}-[0-9а-fА-Е] {4}-[0-9а-ГА-Е] {4}-[0-9а-fА-f] {4}-[0-9а-fА-f]{12}

4. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ամսաթիվը և ժամը

(csdo:EDocDateTime)

1

В.053.00004

1

 

«Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ամսաթիվը և ժամը (csdo:EDocDateTime)» վավերապայմանի արժեքը պետք է պարունակի էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ձևավորման ամսաթիվը՝ տեղական ժամանակի արժեքի տեսքով՝ համաշխարհային ժամանակի հետ տարբերության նշմամբ

   

В.053.00005

1

 

«Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) ամսաթիվը և ժամը» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ YYYY-ММ- DDТhh:mm:ss.ccc±hh:mm, որտեղ ссс-ը՝ պայմանանշաններ են, որոնցով նշվում է միլիվայրկյանների արժեքը (կարող են բացակայել)

5. Փոխադրման եզակի նույնականացուցիչը

(casdо:МovementId)

1

В.053.00029

   

«Ստորագրման ամսաթիվը («Փոխադրման եզակի նույնականացուցիչը (casdo:Movementld)» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևաչափին՝ [0-9а-fА-F] {8}-[0-9а-fА-F] {4}-[0-9а-fА-F] {4}-[0-9а-FА-Р] {4}-[0-9а-FА-F]{12}

6. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

(casdo:NavigationSealId)

1

       

7. Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթը

(cacdo:NSDocumentsDetails)

1.*

       

7.1. Գրառման նույնականացուցիչը

(csdo:Lineld)

1

В.053.00010

1

 

«Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ» վավերապայմանի օրինակի կազմում «Գրառման նույնականացուցիչը (casdo:Lineld)» վավերապայմանը չպետք է պարունակի կրկնվող արժեքներ

7.2. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը (csdo:DocKindCode)

0..1

В.053.00030

I

 

«Փաստաթղթի տեսակի ծածկագիրը» (csdo:DocKindCode) վավերապայմանը պետք է լրացված լինի

В.053.00011

1

 

«Փաստաթղթի տեսակի ծածկագիրը (csdo:DocKindCode)» վավերապայմանը պետք է պարունակի փաստաթղթի տեսակի ծածկագրի արժեքը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան

ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը

(codeListId ատրիբուտ)

1

В.053.00012

1

 

«Փաստաթղթի տեսակի ծածկագիրը (csdo:DocKindCode)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (codeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2009» արժեքը

7.3. Փաստաթղթի անվանումը

(csdo:DocName)

0..1

       

7.4. Փաստաթղթի համարը (csdo:DocId)

0..1

В.053.00013

1

 

«Փաստաթղթի համարը (csdo:DocId)» վավերապայմանը պետք է լրացվի

7.5. Փաստաթղթի ամսաթիվը

(csdo:DocCreationDate)

0..1

В.053.00015

1

 

եթե «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը լրացված է, ապա «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ YYYY-MM-DD

7.6. Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineld)

0..1

В.053.00016

1

 

«Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineld» վավերապայմանը պետք է լրացված լինի, եթե «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի տվյալ օրինակը պարունակում է տեղեկություններ այն փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) մասին, որը համարվում այլ այնպիսի փաստաթղթի (փաստաթղթից տեղեկությունների) հավելված, որի մասին տեղեկությունները ներկայացված են «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի այլ օրինակում, այլապես «Գրառման հղումային նույնականացուցիչը casdo:ReferenceLineld» վավերապայմանը չպետք է լրացված լինի

   

В.053.00017

1

 

եթե «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineId) վավերապայմանը լրացված է, ապա «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineId» վավերապայմանի արժեքը պետք է համընկնի «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի այլ օրինակի կազմից «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineId» վավերապայմանի արժեքի հետ

7.7. Տեղեկություններ բինար տվյալների մասին (cacdo:BinaryDataDetails)

1.*

В.053.00018

   

եթե «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineId) վավերապայմանը լրացված է, ապա «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի օրինակի կազմում «Գրառման հղումային նույնականացուցիչը casdo:ReferenceLineId» վավերապայմանի արժեքը չպետք է համընկնի «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ իրականացվող փոխադրումն ուղեկցող փաստաթուղթ (cacdo:NSDocumentsDetails)» վավերապայմանի այդ օրինակի կազմում «Գրառման հղումային նույնականացուցիչը (casdo:ReferenceLineId)» վավերապայմանի արժեքի հետ

7.7.1․ Բինար նիշքի անվանումը (casdo:BinaryFileName)

0..1

В.053.00019

   

եթե «Ներբեռնման հատկանիշը (casdo:Loadingindicator)» վավերապայմանը պարունակում է «1» արժեքը, ապա «Բինար նիշքի անվանումը (casdo:BinaryFileName)» վավերապայմանը պետք է լրացվի, այլապես «Բինար նիշքի անվանումը (casdo:BinaryFileName)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

7.7.2․ Տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:MediaTypeCode)

0..1

В.053.00020

   

եթե «Ներբեռնման հատկանիշը (casdo:Loadingindicator)» վավերապայմանը պարունակում է «1» արժեքը, ապա «Տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:MediaTypeCode)» վավերապայմանը պետք է լրացված լինի, այլապես «Տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:MediaTypeCode)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

   

В.053.00021

   

եթե «Տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:MediaTypeCode)» վավերապայմանը լրացված է, ապա «Տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:MediaType Code)» պետք է պարունակի նիշքի տեսակի արժեքը՝ Multipurpose Internet Mail Extensions (MIME) ստանդարտին համապատասխան

7.7.3․ Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:Signindicator)

0..1

В.053.00022

   

եթե «Ներբեռնման հատկանիշը (casdo:Loadingindicator)» վավերապայմանը պարունակում է «1» արժեքը, ապա «Ստորագրության առկայության հատկանիշը casdo:Signindicator» վավերապայմանը պետք է լրացված լինի, այլապես «Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:SignIndicator)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

   

В.053.00023

   

եթե «Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:Sign Indicator)» վավերապայմանը լրացված է, ապա «Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:Signindicator)» վավերապայմանը պետք է պարունակի հետևյալ արժեքներից մեկը՝

0՝ նիշքը ստորագրված չէ էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)

1՝ նիշքը ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)

7.7.4․ Ստորագրության ալգորիթմի նույնականացուցիչը (casdo:SignatureAlgorithmId)

0..1

В.053.00029

   

եթե «Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:SignIndicator)» վավերապայմանը պարունակում է «0» արժեքը, ապա «Ստորագրության ալգորիթմի նույնականացուցիչը (casdo։SignatureAlgorithmId)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

   

В.053.00030

   

եթե «Ստորագրության ալգորիթմի նույնականացուցիչը (casdo:SignatureAlgorithmId)» լրացված է, ապա «Ստորագրության ալգորիթմի նույնականացուցիչը (casdo:SignatureAlgorithmId)» վավերապայմանը պետք է պարունակի այն ալգորիթմի OID-նույնականացուցչի արժեքը, որին համապատասխան ձևավորված է էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը)

7.7.5․ Ստորագրության ձևաչափի ծածկագիրը (casdo:SignatureFormatCode)

0..1

В.053.00031

   

եթե «Ստորագրության առկայության հատկանիշը (casdo:SignIndicator)» վավերապայմանը պարունակում է «0» արժեքը, ապա «Ստորագրության ձևաչափի ծածկագիրը (casdo:SignatureFormatCode)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

В.053.00032

   

եթե «Ստորագրության ձևաչափի ծածկագիրը (casdo::SignatureFormatCode)» վավերապայմանը լրացված է, ապա «Ստորագրության ձևաչափի ծածկագիրը (casdo:SignatureFormatCode)» վավերապայմանը պետք է պարունակի էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափի ծածկագրային նշագիրը

7.7.6․ Ստուգիչ գումարը

(csdo:CheckSumld)

0..1

В.053.00024

   

«Ստուգիչ գումար (casdo:CheckSumId)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը

(algorithmld ատրիբուտ

0..1

       

7.7.7․ Ծածկագրման հատկանիշը (casdo:EncryptionIndicator)

0..1

В.053.00025

   

եթե «Ներբեռնման հատկանիշը (casdo:Loadingindicator)» վավերապայմանը պարունակում է «1» արժեքը, ապա «Ծածկագրման հատկանիշը (casdo:Encryptionindicator)» վավերապայմանը պետք է լրացված լինի, այլապես «Ծածկագրման հատկանիշը (casdo:Encryptionlndicator)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

   

В.053.00026

   

եթե «Ծածկագրման հատկանիշը (casdo:Encryption Indicator)» վավերապայմանը լրացված է, ապա «Ծածկագրման հատկանիշը» (casdo:Encryptionindicator)» վավերապայմանը պետք է պարունակի հետևյալ արժեքներից մեկը՝

0՝ նիշքը ներկայացված է չծածկագրված տեսքով.

1՝ նիշքը ներկայացված է ծածկագրված տեսքով

7.7.8․ Ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը

(casdo:EncryptionAlgorithmld)

0..1

В.053.00033

   

եթե «Ծածկագրման հատկանիշը (casdo:EncryptionIndicator)» վավերապայմանը պարունակում է «0» արժեքը, ապա «Ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը (casdo։EncryptionAlgorithmId)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

В.053.00034

   

եթե «Ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը (casdo:EncryptionAlgorithmId)» վավերապայմանը լրացված է, ապա «Ծածկագրման ալգորիթմի նույնականացուցիչը (casdo:Encryption AlgorithmId)» վավերապայմանը պետք է պարունակի այն ալգորիթմի OID- նույնականացուցչի արժեքը, որին համապատասխան կիրառվել է տվյալների ծածկագրումը

7.7.9 Ծածկագրված տվյալների ձևաչափի ծածկագիրը

(casdo:Encrytion)

0..1

В.053.00035

   

եթե «Ծածկագրման հատկանիշը (casdo։EncryptionIndicator)» վավերապայմանը պարունակում է «0» արժեքը, ապա «Ծածկագրված տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:EncryptionFormatCode)» վավերապայմանը չպետք է լրացված լինի

В.053.00036

   

եթե «Ծածկագրված տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:EncryptionFormatCode)» վավերապայմանը լրացված է, ապա «Ծածկագրված տվյալների ձևաչափի ծածկագիրը (casdo:EncryptionFormatCode)» վավերապայմանը պետք է պարունակի ծածկագրված տվյալների ներկայացման ձևաչափի ծածկագրային նշագիրը

7.7.10. Ներբեռնման հատկանիշը (casdo:Loadinglndicator)

1

В.053.00027

   

«Ներբեռնման հատկանիշը» վավերապայմանը պետք է պարունակի հետևյալ արժեքներից մեկը՝

0՝ նիշքը ներբեռնված չէ նավիգացիոն կապարակնիքում․

1՝ նիշքը ներբեռնված է նավիգացիոն կապարակնիքում

7.7.11. Նկարագրությունը

(csdo:DescriptionText)

0…1

В.053.00028

   

եթե «Ներբեռնման հատկանիշը (casdo:LoadingIndicator)» վավերապայմանը պարունակում է «0» արժեքը, ապա «Նկարագրությունը (csdo:DescriptionText)» վավերապայմանը պետք է լրացված լինի, այլապես «Նկարագրությունը (csdo:DescriptionText)» վավերապայմանը կարող է լրացված լինել

 

_______________________________

* Բարդ վավերապայմանի կազմի մեջ մտնող ներդրված վավերապայմանների համար կիրառվում է այդ բարդ վավերապայմանի լրացման դեպքում։ Պարզ վավերապայմանի ատրիբուտների համար կիրառվում է այդ պարզ վավերապայմանը լրացնելու դեպքում։

Կիրառվում է այն վավերապայմանների համար, որոնց անվանումները նշված են «կանոնի նկարագրությունը» սյունակում: Վավերապայմանի անվանմանը կից լրացուցիչ նշվում է փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության մեջ դրա տեղադրման ուղին՝ բացառությամբ

այն վավերապայմանի, որի համար բերված է կանոնը (գտնվում է սյունակի նույն այդ տողում).

բարդ վավերապայմանի մեջ մտնող ներդրված վավերապայմանի, որի համար բերված է կանոնը.

փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության նույն այդ մակարդակում տեղադրված վավերապայմանի․

փաստաթղթի կառուցվածքում եզակի վավերապայմանի.

այն բարդ վավերապայմանի կազմում եզակի վավերապայմանի, որի կազմի մեջ մտնում է այն վավերապայմանը, որի համար բերված է կանոնը։

Լրացման եզակիություն պահանջող կրկնվող վավերապայմանի համար նշվում է այն տիրույթը, որի սահմաններում վավերապայմանը եզակի է։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: