Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Իուղղ. N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի ուղղ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 881-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը և 4-րդ կետի 4-րդ ենթակետը.

2) որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ընտրությանը մասնակցելու դիմումի նմուշից հանել «երկու երաշխավորագիր.» բառերը.

3) որոշման N 3 հավելվածով հաստատված ինքնակենսագրության նմուշի հայերեն տեքստի «I.Անձնական տվյալները» բաժնում «Քաղաքացիություն(ներ)ը» բառը փոխարինել «Քաղաքացիությունը» բառով, անգլերեն տեքստի «I.Personal details» բաժնում «Nationality/ies» բառը՝ «Nationality» բառով, ֆրանսերեն տեքստի «I.Etat civil» բաժնում «Nationalite՛(s)» բառը՝ «Nationalite՛» բառով.

4) որոշման NN 4 և 6 հավելվածներով հաստատված հայտարարությունների նմուշներում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով.

5) որոշման N 5 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև հանել «դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական որևէ արատ կամ որևէ հիվանդություն չունեմ» բառերը.

6) որոշման N 7 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև «ստանալ» բառից հետո լրացնել «իմ մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան