Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
11.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
11.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2023 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 16-րդ կետի 5-րդ ենթակետին (այսուհետ՝ համապատասխանաբար Արձանագրություն, Պայմանագիր), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 22-309, 2022 թվականի օգոստոսի 2-ի թիվ 22-398 և 2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 22-423 գրություններով Հանձնաժողովի կողմից հարցմամբ պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը:

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Ճանաչել գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

2. «Բրյութս Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., տ. 27, ՀՀ 192356072, գրանցման ամսաթիվը՝ 8 հոկտեմբերի 2014 թ., ՎՀՀ 192356072) (այսուհետ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ), ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 6-ից մինչև 2023 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն հանդիսացող Տ.Գ. Գրիգորյանի գործողությունները (անգործությունը), որոնք արտահայտվել են Հանձնաժողովի հարցմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու ձևով, ճանաչել Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով։

3. Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը (Հանձնաժողովի կողմից Գործերի քննության կարգին համապատասխան Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացրած ճանաչված իրավաբանական անձի կողմից առաջին անգամ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելը) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշանակել տուգանքներ՝

«Բրյութս Ն» ՍՊԸ-ին՝ 433 333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով,

Տ.Գ. Գրիգորյանին՝ 26 641 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով:

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքների վճարման բանկային վավերապայմաններ՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ՎՀՀ 100691903, Բելառուսի Հանրապետության ազգային բանկ, ԲՆԾ NBRBBY2X, հաշվի համար՝ BY54 NBRB 3600 9000 0000 2000 0000, բյուջե կատարվող վճարումի ծածկագիրը 05528)։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում պարտավորեցնել «Բրյութս Ն» ՍՊԸ-ին Հանձնաժողով ներկայացնել 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 22-309, 2022 թվականի օգոստոսի 2-ի թիվ 22-398 և 2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 22-423 գրություններով հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը)՝ այդ գրություններով սահմանված կարգով։

5. Հանձնաժողովին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց տեղեկացնել հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171 կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել Արձանագրության 16-րդ կետով նախատեսած տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ: Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան:

բ) Գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 3-րդ կետում նշված տուգանքների վճարման մասին սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

6. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հուլիսի 11-ի

թիվ 95 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 95 որոշման

 

Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 53/որոշ. որոշմամբ գործ է հարուցվել տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու վերաբերյալ (այսուհետ՝ գործ)՝ «Բրյութս Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ) (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., տ. 27, ՀՀ 192356072, գրանցման ամսաթիվը՝ 8 հոկտեմբերի 2014 թ., ՎՀՀ 192356072) մասին, և նշանակվել է դրա քննության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Օ.Ս. Կորոլկովա, Յու.Ս. Մալյասովա և Ա.Բ. Աբդիլդաևա:

Գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ О.О. Վասիլենկո, Ա.Վ. Նովիկ, Ժ.Բ. Սագդատ, Ու.Ա. Տաշմատով, Յա.Վ. Սկլյարովա, Ա.Ա. Շեմյակինա և Մ.Ա. Ֆոկինա:

Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարացվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 75/որոշ. որոշումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի մարտի 13-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:

Գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը.

Հանձնաժողովի կողմից «Ստադիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Սվերչկով նրբանցք, շ. 8, շինություն 1, ՊԳՀՀ 1117746397801, գրանցման ամսաթիվը՝ 23 մայիսի 2011 թվականի, ՀՎՆՀ 7701919620) և «ԽՈՒԿԱՊԼԵՅՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Ավիամոտորնայա փող., շ. 73ա, շինություն 15, 2-րդ հարկ, գրասենյակ 12, ՊԳՀՀ 1177746534800, գրանցման ամսաթիվը՝ 30 մայիսի 2017 թվականի, ՀՎՆՀ 9701077463) 2021 թվականի հուլիսի 28-ի ա/հ (2021 թվականի հուլիսի 28-ի մտից թիվ 13840) դիմումի քննության արդյունքներով 2022 թվականի հունիսի 6-ի թիվ 27/որոշ. որոշմամբ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է ուսումնասիրություն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները նրա կողմից խախտելու հատկանիշներով։

Ուսումնասիրությունը լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ անցկացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգի (այսուհետ՝ Ուսումնասիրություն անցկացնելու կարգ) 7-րդ կետին և Արձանագրության 13-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 22-309 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-309 գրություն) «Բրյութս Ն» ՍՊԸ-ից անհրաժեշտ տեղեկությունների (տեղեկատվության) հարցում է արել:

Թիվ 22-309 գրությունն ուղարկվել է փոստային կապի օպերատորի՝ «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) ծառայությունների օգտագործմամբ՝ պատվիրված փոստային առաքանիով՝ պատասխանողի գտնվելու վայրի հասցեով՝ 220030, Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., տուն 27, ծանուցմամբ, որին տրվել է թիվ R0055158388RU փոստային նույնականացուցիչը:

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի օգոստոսի 3-ին: Նշված տվյալները կարող են հաստատվել «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայք) «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ թիվ R0055158388RU փոստային նույնականացուցչի:

Սակայն «Բրյութս Ն» ՍՊԸ-ն Հանձնաժողովի հարցումով չի ներկայացրել թիվ 22-309 գրությամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը)։

Հանձնաժողովը «Բրյութս Ն» ՍՊԸ-ի հասցեին ուղարկված 2022 թվականի օգոստոսի 2-ի թիվ 22-398 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-398 գրություն) հայտնել է այն մասին, որ թիվ 22-309 գրությամբ Հանձնաժողովի կողմից հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) հարցման բոլոր կետերին համապատասխան ներկայացված չեն, և «Բրյութս Ն» ՍՊԸ-ին տեղեկացրել է այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) անհապաղ ներկայացնելու անհրաժեշտության մասին, դրանով իսկ երկարաձգելով դրանց ներկայացման ժամկետը։

Համաձայն փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2022 թվականի օգոստոսի 29-ին: Նշված տվյալները հաստատվում են «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ R0055156095RU փոստային նույնականացուցչի:

Հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 22-423 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-423 գրություն) ևս մեկ անգամ խնդրել է «Բրյութս Ն» ՍՊԸ-ին ներկայացնել թիվ 22-309 գրությամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) և նշել, որ դրանք անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։

Փոստային առաքանու հանձնման մասին ծանուցման համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին կատարվել է թիվ 22-423 գրության հանձնելու 2 անհաջող փորձ։ Նշված տվյալները հաստատվում են «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվությամբ՝ ըստ R0055155727RU փոստային նույնականացուցչի։

Այսպիսով, թիվ 22-309, թիվ 22-398 և 22-423 գրություններով Հանձնաժողովի հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) պատասխանողը չի ներկայացրել։

Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի արդարադատության գլխավոր վարչությունը 2022 թվականի դեկտեմբերի 6-ի մտից թիվ 23399 գրությամբ ներկայացրել է քաղվածք իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրից, ղեկավարի (հիմնադիր փաստաթղթերին համապատասխան՝ կազմակերպության անունից գործելու համար լիազորված այլ անձի) նշանակման (փոխարինման) մասին ծանուցման պատճենը, աշխատանքային պայմանագրի պատճենը և պատասխանողի կանոնադրությունը։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրում պարունակվող տեղեկությունների համաձայն՝ Տ.Գ. Գրիգորյանը 2020 թվականի նոյեմբերի 27-ց մինչև 2023 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն, ինչպես նաև իրավաբանական անձի՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձ։

Գործի նյութերի համաձայն՝ Տ.Գ. Գրիգորյանն իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին է («Բրյութս Ն» ՍՊԸ-ի հիմնադրման (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան), ինչպես նաև «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրենն է ( պաշտոնի նշանակելու մասին 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 4 հրամանին համապատասխան):

Հանձնաժողովը 2023 թվականի հունվարի 16-ին թիվ 4/որոշ. որոշմամբ գործով որպես պատասխանող ներգրավել է նաև «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանին և հարցմամբ պահանջել է համապատասխան տեղեկություններ (տեղեկատվություն)։ Նշված որոշումը 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 22-19 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնց տրվել են թիվ RR177783236RU և թիվ RR11177783240RU փոստային նույնականացուցիչները, այդ թվում՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի՝ ըստ բնակության վայրի գրանցման հասցեով։ Ծանուցումների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ին փոստային առաքանիները հասցեատերերին հանձնելու անհաջող փորձեր են ձեռնարկվել։

2023 թվականի փետրվարի 6-ին Հանձնաժողովը թիվ 15/որոշ. որոշմամբ կրկնակի տեղեկացրել է «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանին Հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 16-ի թիվ 4/որոշ. որոշմամբ հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումը 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 22-48 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնց տրվել են թիվ RR177783236RU (փոստային առաքանու հանձնման մասին ծանուցման համաձայն՝ տվյալ գրությունը «Բրյութս Ն» ՍՊԸ-ին հանձնվել է 2023 թվականի մարտի 9-ին) և թիվ RR11177783240RU փոստային նույնականացուցիչները, այդ թվում՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի՝ ըստ բնակության վայրի գրանցման հասցեով (փոստային առաքանու հանձնման մասին ծանուցման համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 15-ին Տ.Գ. Գրիգորյանին հանձնելու փորձը եղել է անհաջող)։

2023 թվականի մարտի 3-ին Հանձնաժողովը թիվ 28/որոշ. որոշմամբ կրկնակի տեղեկացրել է «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանին Հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 16-ի և փետրվարի 6-ի որոշումներով հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նշված որոշումը 2023 թվականի մարտի 6-ի թիվ 22-116 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնց տրվել են թիվ RR177783620RU և թիվ RR177783602RU փոստային նույնականացուցիչները, այդ թվում՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի՝ ըստ բնակության վայրի գրանցման հասցեով։ Ծանուցումների համաձայն՝ 2023 թվականի մարտի 17-ին փոստային առաքանիները հասցեատերերին հանձնելու անհաջող փորձեր են ձեռնարկվել։

Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկատվություն ստանում պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություններ անցկացնելիս Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործը քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), ֆիզիկական անձինք պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկությունները, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորությունների հիման վրա:

Ուսումնասիրություն անցկացնելու կարգի 7-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ ուսումնասիրություն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովն իրավասու է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գարծառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ անդամ պետությունների կազմակերպություններից գրավոր պահանջելու այնպիսի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրությունն անցկացնելու համար, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ։

Ուսումնասիրություն անցկացնելու կարգի 8-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ անդամ պետությունների մարմիններ կամ կազմակերպություններ պարտավոր են, ըստ հարցման, սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել իրենց վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները, այդ թվում նաև գաղտնի տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները, պարզաբանումները։

Այսպիսով, Հանձնաժողովն Ուսումնասիրություն անցկացնելու կարգին համապատասխան ուսումնասիրություն անցկացնելու շրջանակներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իր լիազորությունները կատարելիս, առաջնորդվելով Պայմանագրի դրույթներով, «Բրյութս Ն» ՍՊԸ-ից պահանջել է համապատասխան տեղեկություններ (տեղեկատվություն)։

Սակայն Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ընթացքում պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) «Բրյութս Ն» ՍՊԸ-ն չի ներկայացրել։

Գործի քննության շրջանակներում «Բրյութս Ն» ՍՊԸ-ն չի հայտնել իր դիրքորոշումն այն մասին, որ իր գործողություններում առկա են (առկա չեն) Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշներ։

Միևնույն ժամանակ, գործի քննությամբ զբաղվող հանձնաժողովը համարում է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գործողություններն (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքի պահպանման հնարավորություն է ունեցել, սակայն դրա պահպանման համար անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել այն մասին, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն Արձանագրության 13-րդ կետով արգելված գործողություններ (անգործություն) է թույլ տվել, այն է՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել:

Գործի քննության հանձնաժողովի նիստերին «Բրյութս Ն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել։

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից Հանձնաժողովին թիվ 22-309, թիվ 22-398 և 22-423 գրություններով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

Արձանագրության 16-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ պարբերության համաձայն՝ պաշտոնատար անձ են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները։

Տ.Գ. Գրիգորյանը, որը «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրենն էր, հակամենաշնորհային կարգավորման ոլորտում պատասխանողի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերի հիման վրա հնարավորություն ուներ պահպանելու Միության իրավունքը, սակայն անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել դրանք պահպանելու համար, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել այն մասին, որ Տ.Գ. Գրիգորյանը Հանձնաժողովի պահանջով սահմանված ժամկետում տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել՝ խախտելով Արձանագրության 13-րդ կետի դրույթները:

Գործի քննության շրջանակներում «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի համար ապահովվել է Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Արձանագրության նշված կետի դրույթների խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։

Գործի քննության շրջանակներում «Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանն իր գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման հատկանիշների առկայության փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի կողմից Հանձնաժողովին թիվ 22-309, թիվ 22-398 և 22-423 գրություններով պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանը և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, գործի քննության հանձնաժողովի նիստերի ամսաթիվը փոխելու միջնորդություն չեն ներկայացրել:

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի տնօրեն Տ.Գ. Գրիգորյանը և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հանձնաժողովի նիստերին չմասնակցելու հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:

Գնահատելով գործով առկա ապացույցները՝ գործի քննության հանձնաժողովը համարում է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց գործողությունները (անգործությունը) իրավացիորեն որակվել են որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտումներ:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) համապատասխան՝ տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն և դրա տնօրեն Տ.Գ. Գրիգորյանը Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չեն ներկայացրել առաջին անգամ: Համաձայն տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը կարող է համարվել որպես պատասխանատվությունը մեղմացնող:

Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել տուգանքների չափի հաշվարկման ժամանակ, չեն բացահայտվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան