Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում «52-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «52-րդ հոդվածի 4-րդ» բառերով։

2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.

2) 9.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 9.2-րդ կետում «որակի հսկողության մասնագետներն» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչներն» բառերով.

4) 9.3-րդ կետի 3-րդ ենթակետում «ղեկավարին» բառը փոխարինել «նախագահին» բառով.

5) 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից անցկացված ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացվում կոմիտեի նախագահին, որը պետք է պարունակի տեղեկություններ՝».

6) 38.1-ին կետում «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին» բառերով.

7) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«40. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված միջոցառման հաշվետվությունը կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից կազմվում և ներկայացվում է կոմիտեի նախագահին՝ ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեի նախագահի մոտ միջոցառման հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո այն համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը։».

8) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին և 40.2-րդ կետերով՝

«40.1. Կազմակերպությունը, ստանալով միջոցառման հաշվետվությունը, ուսումնասիրում է այն և թերությունների վերաբերյալ իր դիրքորոշումներն ու պարզաբանումները ներկայացնում է կոմիտե` հաշվետվությունն ստանալու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից արդյունքներն ամփոփվում են, և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ամփոփված հաշվետվությունը ներկայացվում է կոմիտեի նախագահին։

40.2. Կոմիտեի նախագահի մոտ սույն որոշման 40.1-ին կետում ներկայացված հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո քննարկման արդյունքների մասին եզրակացությունը համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը՝ թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույցի կազմման և կոմիտե ներկայացման համար։ Եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց և ներկայացվում է կոմիտե։».

9) ամբողջ տեքստում «տեսուչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

10) որոշման հավելվածով սահմանված N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի» բառերը՝ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական: