Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2024
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.01.2024
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0020 Ն. 23.01.24

 

23 հունվարի 2024 թվականի

թիվ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով՝ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջների գծով սահմանված ռիսկի կշիռները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջներ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ

0

10

»,

 

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

0

10

»,

 

3) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

28. Պահանջներ սույն Աղյուսակի 26-րդ կետում չնշված Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

»,

 

4) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 5-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2024 թվական: