Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.02.2021
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
29.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2021 թվական N 2-Ն

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն՝

1)եկամուտների գծով՝ 1,014,973,858 /մեկ միլիարդ տասնչորս միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ,

2)ծախսերի գծով՝ 1,053,868,820 /մեկ միլիարդ հիսուներեք միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ,

3)դեֆիցիտը (պակասուրդը)՝ 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։

2.Մեղրի համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը՝ համաձայն հավելվածների։

4.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն

1)թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։

Կողմ-7

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ-0

Ձեռնպահ-0

Համայնքի ղեկավար`

 

2021 թ. հունվարի 29

ք. Մեղրի

Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Համայնքի 2021թ. ծրագրային բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Մեղրի համայնքի 2017 - 2021 թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև 2021թ. տարեկան աշխատանքային պլանը:

Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:

Համայնքի 2021թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրեր /Հանրային հատվածի հաշվապահություն, e-invoise հարկային ծրագիր, ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր/ և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների /ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների/ մակարդակն ու որակը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ՝ ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում ըստ բնակավայրերի յուրահատկությունների:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու տեսլականը:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորություն,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Զարգացնել զբոսաշրջությունը և զբոսաշրջիկների ներհոսքը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել գյուղատնտեսության և անասնապահության մակարդակը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

Ներմուծեք նկարագրությունը_19954 __________________________________։

 

Համայնքի 2021թ. զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2021թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար:

 

Համայնքի ղեկավար`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելվածներ

 

(հավելվածը փոփ. 23.03.21 N 23-Ն, 14.05.21 N 47-Ն, 31.08.21 N 66-Ն, 27.09.23 N 68-Ն, 18.11.21 N 83-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2021 թվական: