ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 112 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգի 38-րդ կետը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«13-23 սյունակներում նշման ենթակա մեծությունների կազմից մեծության վերահաշվարկի մասին տեղեկություններ չեն նշվում, եթե առևտրային և այլ փաստաթղթերում չի պահանջվում արտարժույթով նշված տվյալ մեծության վերահաշվարկն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, քանի որ համապատասխան վճարն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրն այդ անդամ պետության արժույթով ներկայացնելը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: