Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2023-07.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2023 թվականի

թիվ 132

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին և 4-րդ կետերի։

Սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 132 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 25 կետ.

«25. Հաստատել մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների դասակարգիչը (Հավելված 29)։»։

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (Հավելված 8) 9-րդ բաժինը 09044 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«09045 Տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր»։

3. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9)՝

ա) 2.3 ենթաբաժինը 3060 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«Արտահանման մաքսատուրք՝ կարծր ցորենի, այլ ցորենի, այլ գարու, այլ եգիպտացորենի, սոյայի հատիկների, մանրատած կամ չմանրատած այլ և արևածաղկի այլ սերմերի համար՝ մանրատած կամ չմանրատած

3070

Արտահանման մաքսատուրք՝ չզտված կամ զտված հում արևածաղկի ձեթի համար՝ առաջնային փաթեթվածքում՝ 10 լ կամ դրանից պակաս զուտ ծավալով, չզտված կամ զտված հում արևածաղկի ձեթի համար՝ առաջնային փաթեթվածքում՝ 10 լ ավելի զուտ ծավալով, արևածաղկի ձեթի կամ դրա ֆրակցիաների համար՝ առաջնային փաթեթվածքներում՝ 10 լ կամ դրանից պակաս զուտ ծավալով, արևածաղկի ձեթի կամ դրա ֆրակցիաների համար՝

3080

առաջնային փաթեթվածքներում՝ 10 լ ավելի զուտ ծավալով, չցնդող յուղեր՝ բուսական ծագման, հեղուկ, խառնուրդված, կոպտոն և այլ կոշտ մնացուկներ, որոնք ստացվում են արևածաղկի սերմերից ճարպերի և յուղերի զտման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված` բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2304 և 2305 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքներից

 

Արտահանման մաքսատուրք՝ ազոտական, կալիումական, ֆոսֆորական և խառը պարարտանյութերի համար

3090».

 

բ) 6.3 ենթաբաժինը 4280 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«Որպես ավտոմոբիլային վառելիք օգտագործվող՝ հեղուկացված ածխաջրածնային գազի համար ակցիզ

4290»:

 

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ Հավելված 29.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 29

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

Մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների

 

Ծածկագիրը

Մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների անվանումը

I

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում ընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար)

S

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում չընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ (Ղազախստանի Հանրապետության համար)

N

Մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)

F

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում ընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներ (Բելառուսի Հանրապետության համար)

L

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ, որոնց նկատմամբ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան չեն կարող կիրառվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթներ այդպիսի ապրանքներում արտահայտված մտավոր գործունեության արդյունքների և այն նույնականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանության մասին, որոնցով այդպիսի ապրանքները մակնշված են (Ռուսաստանի Դաշնության համար)

W

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ՝ բացառությամբ սույն դասակարգչի «L» ծածկագրով դիրքում նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2024, թիվ 26 26.04.2024, թիվ 132
27.09.2023, թիվ 146 07.10.2023, թիվ 132
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան