ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2023 թվականի |
թիվ 68 |
քաղ. Մոսկվա |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան՝ ակտերի եՎ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային պլանում փոփոխություններ կատարելու մասին
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 14-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային պլանի XI բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.
5-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
11-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
12-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: