Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2023 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 73 որոշմամբ հաստատված՝ տարանցման հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հուլիսի 18-ի

թիվ 104 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

տարանցման հայտարարագրի լրացման կարգում կատարվող

 

1. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղազախստանի Հանրապետության տարածքի սահմաններում ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Ղազախստանի Հանրապետության տարածքից մեկնման վայրի մաքսային մարմինը օդային տրանսպորտով օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում։»։

2. 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղազախստանի Հանրապետությունում այն օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, որոնց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է օդային տրանսպորտով Ղազախստանի Հանրապետության տարածքի սահմաններում ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Ղազախստանի Հանրապետության տարածքից մեկնման վայրի մաքսային մարմինը, և որոնց նկատմամբ չեն կիրառվում արգելքներ ու սահմանափակումներ, ապրանքի ծածկագիրը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան չի նշվում։»։

3. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղազախստանի Հանրապետության տարածքի սահմաններում ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Ղազախստանի Հանրապետության տարածքից մեկնման վայրի մաքսային մարմինը օդային տրանսպորտով օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: