Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-28.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 945-Ա

 

«ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՓԱՄԲԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 49,080,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ բեռները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում`

1) ISUZU մակնիշի աղբատար ավտոմեքենա (39,000,000 դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն).

2) 95 հատ կենցաղային թափոնների պոլիէթիլենային կոնտեյներներ (9,500,000 դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):

3. Սահմանել, որ «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06951543) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01569408) 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված թիվ Ա-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 580,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:

4. «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 945-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՓԱՄԲԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ֆիոլետովո համայնքը և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրն աղբահանության լուրջ խնդիր ունեն, Մարգահովիտ բնակավայրի աղբատար մեքենան հնամաշ է, խափանվում է շատ հաճախակի, երկաթյա աղբամանները ժանգոտված են, մեծ մասը վնասված, արդյունքում աղբն օրերով կուտակվում է, տեղափոխվում է ուշ-ուշ, քամին, վայրի և ընտանի թռչունները, թափառող կենդանիներն աղբը տարածում են աղբամանների շրջակայքում։ Հատկապես ամռանն առաջանում են հակասանիտարական լուրջ խնդիրներ բնակիչների համար։ Ծրագրով նախատեսվում է բնակիչների կյանքի որակի բարձրացման, գյուղերում զբոսաշրջության զարգացման և մաքուր միջավայրի ապահովման համար Ֆիոլետովո համայնքում և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում իրականացնել աղբահանության բարելավում՝ տրամադրելով աղբատար մեքենա և պլաստիկ աղբամաններ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի

դեսպանատուն, հասցեն՝ քաղաք Երևան, Բաբայան 23/4

4.

Ծրագիրը կատարողը

«Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն,

ՀՎՀՀ՝ 06951543, հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ խոշորացված համայնք, Մարգահովիտ բնակավայր, առաջին փողոց, 96 շենք

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզ, Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայր և

Ֆիոլետովո համայնք, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

49,080,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ֆիոլետովո համայնք, հասցեն՝ առաջին փողոց, 142 շենք Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայր,

հասցեն՝ երկրորդ փողոց, 23 շենք,

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024

թվականի մարտի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) աղբահանության համակարգի բարելավման նպատակով աղբատար մեկ մեքենայի ներմուծում, 39,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի մարտի 30-ը.

2) աղբահանության համակարգի բարելավման նպատակով 95 պլաստիկ աղբամանների ներմուծում 9,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի մարտի 30-ը.

3) աուդիտորական ծառայությունների իրականացում ՝ 580,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի մարտի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) աղբատար մեքենայի պատվիրում, ներմուծում՝ 39,000,000 դրամ.

2) աղբամանների պատվիրում, ներմուծում՝ 9,500,000 դրամ.

3) աուդիտորական ծառայությունների իրականացում՝ 580,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների իրականացում՝ 580,000 դրամ արժեքով

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Փամբակ համայնքի Տեղական ինքնակառավարման մարմինների, Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի և Ֆիոլետովո համայնքի Տեղական

ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ճապոնիայի դեսպանատուն ներկայացվող ամենամսյա հաշվետվություններով և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2024, N 138-Ա 28.02.2024, N 945-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան