Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2023 թվականի

թիվ 83

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունիսի 20-ի

թիվ 83 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող

 

1. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք (նշված որոշման թիվ 1 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.12. կետով՝

 

«1.12. Կետեր, դելֆիններ և ծովային խոզեր (Cetacea կարգին պատկանող կաթնասուններ)՝ արտահանման համար արգելված*

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Կետեր, դելֆիններ և ծովային խոզեր (Cetacea կարգին պատկանող կաթնասուններ)

0106 12 00

 

2. Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված)՝

ա) 2.7-րդ բաժնում՝

1-ին աղյուսակի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«СЕТАСЕА* ԿԵՏԱՆՄԱՆՆԵՐ*».

1-ին աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով ծանոթագրությամբ՝

«* Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելվածի 1.12 բաժնին համապատասխան։»․

բ) 2.8 բաժնի 1-ին աղյուսակում «Կետանմաններ» կարգին պատկանողներին վերաբերող դիրքերը (ռուսերենով և լատիներենով) հանել։

 

______________________

* Ղազախստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվող՝ Cetacea կարգին պատկանող կաթնասունների նկատմամբ սույն բաժնով նախատեսված արգելքը չի կիրառվում՝

մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ շարժական գազանանոցների, կոնտակտային կենդանաբանական այգիների, շարժական օվկիանարիումների, շարժական ցուցահանդեսների միջոցով Ղազախստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված Cetacea կարգին պատկանող կաթնասունների արտահանման ժամանակ

մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Ղազախստանի Հանրապետությունում օվկիանարիումում պահվող Cetacea կարգին պատկանող կաթնասունների արտահանման ժամանակ

 

Բաժնի ծանոթագրություն.

Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան