ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. |
N 54-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Պ.Տիչինայի փողոցի հ.29/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով «ՏՈՍՊ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ին պատկանող 1.55172հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունը 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2023 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|